...և անհրաժեշտ էր, որ բաժանվեցինք..
...և անհրաժեշտ էր հանդիպումը մեր..
Ես՝ որպես խոցված մի վայրագ արծիվ..
Դու՝ որպես որսորդ, անխնա հալածիր..
Ես ընկա ցավից..
Բայց դու անխիղճ չէի՜ր...
Վերձրի՛ր, տարա՛ր..

Սրբիր աչքերս...
Իմ արյունոտված աչքերը բնավ չունեին կարիքը` քո «սրբումների»..
Բայց դու անխնա լվացի՛ր.. մաքրի՛ր..

Անցար ՝ ուսերիս..
Փոշոտվել էին շա՜տ... 
Բայց ո՛չ մի քերծվածք...

Անցար՝ ձեռքերիս..
Ա՜խ, իմ ձեռքերը այնքա՜ն անպաշտպան...

Ոտքերս՝ մերկ էին...
Սակայն քո կողմից մեղք կլիներ անտեսելը...
Եվ նվիրեցիր մի զույգ ոտնաման..

...ու բաժանվեցինք...

...և անհրաժեշտ էր, որ հանդիպեցինք..
...և անհրաժեշտ էր բաժանումը մեր..
...........

Ու ես ոտքերս եմ մաշում քո նվիրած կոշիկների մեջ..
Թե կուզես արի, հետ կնվիրեմ..
Թե կուզես գոռա, որ պետք է մաշեի դեռ այն ժամանակ, երբ նվիրել էիր..
Բայց ասում են չէ՞ 
«գնահատում ես, երբ կորցնում ես»..

....
Ու ես ոտքերս եմ մաշում քո նվիրած կոշիկների մեջ..
Եվ ոչ ՝ կոշիկը ոտքիս վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել