1in.am-ը գրում է.
Hellmann’s ընկերությունը սուպերմարկետների համար մշակել է սայլակներ, որոնք գնորդներին օգնում են որոշել, թե ինչ պատրաստել ընթրիքին: Սայլակի բռնակի մեջ տեղադրված սարքն «ընկալում է» այն մթերքները, որոնք դրված են սայլակի մեջ և էկրանին ցուցադրում այն ուտեստների անունները, որոնք կարելի է պատրաստել դրանցով: Եթե ընտրված ուտեստի համար որևէ մթերք պակասում է, սայլակը կհուշի պահարանի տեղը և դուք կարող եք ընտրել ձեզ անհրաժեշտ մթերքը:
Հավաքելով բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ գնորդը ստանում է տեսախորհուրդներով լրացված մանրամասն բաղադրատոմսը, որը կարելի է պատճենահանել սմարթֆոնի վրա: Առայժմ չի տեղեկացվում, թե որ սուպերմարկետներում են կիրառվում այդ սայլակները:
Նյութի աղբյուր՝
http://www.1in.am/arm/more_entertainment_200589.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել