
Slaq.am-ը գրում է.
Թանկացումներից Հայաստանը զերծ չի մնում: Բոլորովին վերջերս բարձրացան գազի և էլեկտրաէներգիայի սակագները, ինչն էլ ուղղակիորեն ազդեց հասարակական տրանսպորտի սակագնի վրա: Մեր հարևան երկրներում էլ հասարակական տրանսպորտը մատչելի չէ, ինչպես պարզեցինք մենք` ներկայացնելով մեր փոքրիկ հետախույզը: Այս անգամ էլ Slaq.am-ը համեմատության կարգով ներկայացնում է Հայաստանի և մեր հարևան երկրների նվազագույն և միջին աշխատավարձի չափը: Թե որքանով են օրինաչափ տրանսպորտի գինն ու աշխատավարձի չափը` դատեք ինքներդ:
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 45, իսկ միջին աշխատավարձը 112 հազ. դրամ է, ինչը համարժեք է մոտ 272 դոլարի:
Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը 93.50 մանաթ է, այսինքն` 119 դոլար, իսկ միջին աշխատավարձը 368 մանաթ է (մոտ 469 դոլար):
Ուկրաինայում մինիմալ աշխատավարձը կազմում է 1147 գրիվեն, որը համարժեք է 143 դոլարի, իսկ միջին աշխատավարձը 722 գրիվնա է (մոտ 334 դոլար):
Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 796,50 լիրա, ինչը համարժեք է 414 ԱՄՆ դոլարի:
Ռուսաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 12200 ռուբլի- 376 դոլար, միջինը` 23.7 հազ. ռուբլի է (մոտ 732 դոլար):
Վրաստանում նվազագույն աշխատավարձը 729 լարի է` 440 դոլար:
Պարսկաստանում` նվազագույն աշխատավարձը կազմում է 389,4 թուման` մոտ 325 դոլար: