1in.am-ը գրում է.

Facebook սոցիալական ցանցն իր օգտատերերի համար կգործարկի «մուսուլմանական օրացույց» ծառայությունը, որը հնարավոր է օգտագործել գրիգորյանի հետ միասին: Ինչպես հաղորդում է Arabian Business-ը՝ ի սկզբանե այդ ծառայությունը հասանելի կլինի Սաուդյան Արաբիայում, իսկ ավելի ուշ՝ փորձարկումներից հետո այն հասանելի կլինի այն երկրներում, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլման է: 

Համաձայն հաղորդագրության՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Facebook-ի ներկայացուցիչ Ջոնաթան Լեբինն ընդգծել է, որ նոր ծառայությունը կօգնի սաուդյան օգտատերերին ավելի հեշտացնել իրենց սոցիալական հաղորդակցությունը հարազատների ու ընկերների հետ: 

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցը մոտ 1,1 մլրդ օգտատեր ունի ողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել