
Հայեր ջան կրթությունս տնտեսագետի կամ էլ սոցիոլոգի չէ,բայց վերլուծելուծ վատ չեմ:Ուստի առաջարկում եմ ծանոթանալ մի քանի փաստերի հետ,որոնք անմիջականորեն կապված են երթուղային տաքսիների ուղեվարձի թանկացման հետ:Նշեմ,որ տվյալները,որոնք կնշեմ,վերցրված են <<Այ Փի Էս Սի>> քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի 10.04.2011ո.-ի վերլուծությունից:
1.Հարցվողների ժողովրդագրական բաշխում:Ուսանողների 36.3%(38.5%)-ը ծախսում է ամսեկան մինչև 40.000 դրամ,չհաշված վարձը:Սրան գումարենք օրական <<հավելյալ>> ծախս`տրանսպորտի թանկացման գինը,ամսական 3000 դրամ:Ընդհանուր գումարը կազմում է այսօրվա նվազագույն աշխատավարձը:Պատկերացրեք,մի ընտանիքում կան 2 ուսանողներ,իսկ նրանց ծնողն աշխատում է նվազագույն աշխատավարձով:Երևի թե ,պետք է սովից մեռնեն:
2.Բնակության վայրը սովորելու ընթացքում:Ճիշտ է,սոց.հարցման մեջ կա վրիպում,հարցի ձևակերպման հետ կապված,բայց եղածն էլ բավական է որոշակի հետևություններ անելու համար:Ուսանողների 10.8%(11.8%)-ը ապրում է վարձակալված բնակարանում:Հաշվի առնենք ,որ համալսարանների մեծ մասն կուտակված են մայրաքաղաքում,ուստի նվազագույն վարձի չափն էլ արդեն կարելի է միջին հաշվով վերցնել մոտ 30-40 հազար դրամ:
3.Ծախսերը և ծախսերի աղբյուրները:Ուսանողների 90.2%(90.1%)-ի ծախսերը հոգում են ծնողները:
4.Նվազագույն զամբյուղ:Անկեղծ ասած,նվազագույն զամբյուղի վերաբերյալ կոնրետ թիվը չեմ հիշում,իսկ ինֆորմացիա գտնել չհաջողվեց,բայց այն տատանվում է 50-60 հազ. դրամի մեջ:
5.Վարձրի թանկացում:Նվազագույնը `100.000 դրամով,ուստի վարձերի մինիմալ չափը 400.000-ն է:Սա բաժանենք 12 ամսի.ամսական մոտ 35 հազար:
Գումարենք այս ամենն իրար և կստանանք նվազագույն աշխատավարի չափը,գոնե գոյատևելու,այլ ոչ ապրելու համար:
6.Գազի թանկացում,էլեկտրաէներգիայի թանկացում:Չմոռանամ նշել մի կարևոր հանգամանք.ՋՈՒՐԸ 4 ԴՐԱՄ ԷԺԱՆԱՑԵԼ Է:Սա էլ իր հերթին հերթական ցինիզմի դրսևորումն էր,քանի որ նշում են.
-Պայմանավորված գազի թանկացմամբ իջեցնում ենք ձրի գինը:Առաջանում է 2 հարց:Եթե ջրի գինն ուներ իջեցնելու տեղ,ապա ինչու էին այդքան թանկացրել(հավանաբար գերշահույթի միտումով),իսկ եթե տեղ չուներ իջեցնելու,այսինքն հետայսու վնասով են աշխատելու,ինչ իմաստ ունի ապահովել գերշահույթ երթուղային գծատերերի համար,և վնասել ջրամատակարարմանը:Իսկ թանկացումն ու էժանացումը կատարվել են անհավասարաչափ.միայն գազի գնաճը կազմել է 10% ,իսկ ջուրն էժանանում է 4 դրամ:
Հ.Գ Փակագծերում նշված թվերը 2009 թվականի,իսկ փակագծերից առաջ նշվածները`2011 թվականի տվյալներ են:Գրածս քաղաքան միտում չունի և չեմ ուզում քաղաքականացնել,բայց`<<Դեպի ապահով Հայաստան>>..