Aysor.am-ը գրում է.

Հետազոտություններն ապացուցել են, որ գրկախառնություններն օգնում են մարդկանց հոգեպես և ֆիզիկապես թեթևություն զգալ: Ըստ գիտնականների` մեզ հարկավոր է չորս անգամ գրկախառնվել գոյատևելու համար, ութ` առաջխաղացման, 12` կենսակերպի աճի և զարգացման համար:

XX դարի 70-ականներին գիտնականները սկսեցին ուսումնասիրել արյան և նյարդային համակարգում հայտնաբերած քիմիական միացությունները, որոնք անվանվում են էնդորֆիններ (называемые эндорфинами) և դրանց բաղադրությունները:

Սա մորֆիանման տարր է, որը թեթևացնում է ցավը և առաջացնում է էյֆորիա, որոնք, որպես բնական թմրանյութ, առաջանում են նյարդային համակարգում և շատանում, երբ մենք գրկախառնվում ենք: Սա պայմանավորված է գլխուղեղում գոյություն ունեցող որոշակի հատավածի հետ, որը սկսում է աշխատել, երբ մեր շոշափելիքները դիպչում են մարդում մաշկին:

Եթե երեխային գրկում են ոչ բավարար չափով, ապա նրա ուղեղն ու իմունային համակարգը խափանվում են, որովհետև գրկախառնությունը վաղ հասակից սովորեցնում է սիրել և նրանք, ովքեր մինչև 7 տարեկանը այս քնքշությունը չեն ունենում, հետագա տարիներին ի վիճակի չեն լինում սիրել: Այս երեխաները երիտասարդ ժամանակ ունենում են հոգեկան հիվանդւթյուններ. առանձնանում են հասարակությունից, նախընտրում են այն շրջապատը, որում գրկախառնություն շատ քիչ է լինում, դառնում են չափազանց ագրեսիվ:

Բազմաթիվ հետազոտություններ են ապացուցում այս հայտնագործությունը: Միջավայրը, որտեղ մարդիկ շատ քիչ են իրար գրկում, ագրեսիայի ավելի վառ դրսևորումներ է ունենում, քան այն շրջանակներում, որտեղ տիրում է ջերմությունը:
Գրկախառնությունը բերում է ուրախություն, օգնում է հոգեբանորեն և ֆիզիկապես` թեթևացնելով ոչ միայն նրան, ում գրկում են, այլև նրան, ով գրկում է: 

1. Գրկախառնությունն ամրացնում է իմունային համակարգը:
2. Խթանում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը:
3. Բարելավում է քունը, ուժ է տալիս, երիտասարդացնում է, հանում է ստրեսը:
4. Բարձրացնում է օքսիտոցինի քանակը, որը ազատում է դեպրեսիայից, ինչպես նաև իջեցնում է այրան ճնշումը` իջեցնում է սրտային հիվանդություններ ունենալու հրանավորությունը:
5. Հեմոգլոբինի քանակն արյան մեջ բարձրացնում է, որն ամրացնում է ամբողջ օրգանիզմը, կարգավորում է իմունային համակարգը:
6. Բարձրացնում է ինքնագնահատականը, տալիս է դրական էմոցիաներ:

Դեռևս, Արևելքի հին ձեռագրերում նկարագրվում է գրկախառնության կարևորությունների մասին փոխհարաբերության մեջ, մարդու կատարած ցանկացած ֆունկցիաներում, բուժող և երտասարդեցնող ազդեցությունների մասին, որի ընթացքում տեղի է ունենում կնոջ և տղամարդու էներգիայի փոխանկում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել