Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 19-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Նառա Մարտիրոսյանը Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 23/1 հասցեի դիմաց, իր կողմից վարած BMW X5 մակնիշի 31 SL 313 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 56-ամյա Անահիտ Նավասարդյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների Ն. Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որից հետո բժշկական օգնություն ստանալով՝ Ա. Նավասարդյանը մեկնել է տուն:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել