Վերջին շրջանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված հասարակության մտավախությունն այլևս իրականություն է: Տրանսպորտը թանկացավ այն էլ ոչ ավել ոչ պակաս 50 տոկոսով: Տեսնես մեր քաղաքային իշխանությունները էդ ինչ աստիճանի վառ երևակայություն ունեն, որ էս աստիճան փաստի առաջ են կանգնացնում մեր առանց էդ էլ անսահման տառապանքներ ու դառը կյանք տեսած ժողովրդին: Ասա գոնե թոշակները գոնե 20 տոկոսով բարձրացրել եք, որ տրանսպորտը 50 տոկոսով թանկացնում եք: Ժողովուրդը ցայտնոտի մեջա, խեղճ վարորդներն էլ առավոտից չգիտեն ինչ անեն, ախր իրանք ընդհանրապես մեղավոր չեն, իսկ ուղևորները իշխանությունների նկատմամբ կատաղությունը էս խեղճերի վրա են թափում: Լավ ասենք բողոքեցինք, առհամարհեցինք, շարունակեցինք վճարել 100 դրամ:
Բայց ախր երթուղայինների վարոորդները օրական 40 000 պլանը չէին կարողանում վճարել, ոնց են վճարելու օրական 60.000-ը: լավ մեկը չկա, որ դրանց ականջից քաշի , ասի ախր էդ ինչ հեքիաթ եք պատմում, թե ինքնարժեքնա ստիպում 150 դրամ դարձնել.տենց բան չկաաաաաաաաաա: Ուղղակի մեր«հարգարժան» գծատերերի ախորժակը լավացելա ու համել ուզում են հանգստանալու գնալ Կարիբյան կղզիներ, բա էդքան գումար ինչի ծախսեն սեփական գրպանից: բա էդ չինական ավտոբուսները որ ներմուծեցին, որ ամիսը մեկ փչանում են, բա եթե ժողովուրդը կա, լվացք անելու քամելն էլ կա ու կա..հո իրանք չեն վճարելու իրանց բերած ԲՌԱԿ ավտոբուսների շահագործումն իրականացնելու համար, իսկ հիմա իրանք հայտնել են ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին....
ԱԺ-ն արձակուրդումա, ժողովրդի մեծ մասն էլ հետը, սրանից էլ լավ ժամանակ ինքնագլուխ ժողովրդին փաստի առաջ կանգնացնելու համար: Ադրբեջանը էլ առանձնապես չի էլ ձգտում պատերազմական գործողություններ սկսի ու հարձակվի Հայաստանի վրա: Ինչի համար անի էդքան բանը, եթե մի 2 տարուց Հայաստանում մարդ չի մնալու ու իրանք ուղղակի կկարողանան հնգիստ մտնել Հայաստան ու տեղավորվել: Հա հենց էլ ու մարդ չի մնալու, էդ նույն երթուղայինի վարորդներն էլ են ուզում որ մարդ չմնա, որ իրենք էլ գնան ու որ էս անտեր երկրի ղեկավարությունը մնա մենակ առանց ժողովրդի, առանց բանակի, առանց սյուների, ու իրանք յիրանց սկսեն ջան ասել, ջան լսել, ուտեն ուտեն ուտեեեեեեեն հետո մի օր էլ սպառվի էդ ամբարը ու սկսեն մորթել իրար եկամտի նոր աղբյուր չունենալու ու սոված մնալու պատճառով: Այ էդ են ուզում մեր ղեկավարները, դրան էլ կհասնեն:
Չգիտեմ ով ոնց, բայց թող մեկը համարձակվի ասի թե ես հայրենասեր չեմ, թող մեկը իմ չափ հայրենասեր լինի, բայց անձամբ ես ամեն ինչ անելու եմ, որ իմ երեխեքը ստեղ չմեծանան, իրանց պատկերացումներում հայրենիք ասվածը էսքան ստորացված ու անինքնասեր երկիր չլինի: ավելի լավա օտար երկրում 4-րդ սորտի մարդ լինեմ, քան սեփական երկրում նման վերաբերմունքի արժանանամ: Միակ մխիթարանքն էնա, որ գոնե օտար երկրում սիրտդ էսքան չի ցավա, քեզ օտար զգալուց, քան սեփական երկրում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: