
1in.am-ը գրում է.
Դեռ մայիսին մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Ռիհաննան պատրաստվում է Topshop-ից դատարանի միջոցով ստանալ հինգ միլիոն դոլար՝ իր լուսանկարի ապօրինի օգտագործման համար, իսկ հիմա պաշտոնական հաղորդագրություն է հրապարակվել երգչուհու փաստաբանից: Պարզվում է, որ շապիկների վրայի լուսանկարն արվել է առանց երգչուհու համաձայնության:
Այս ուրբաթ դատարանը լսել է երգչուհու բողոքը: Նա պնդում է, որ շապիկների վրայի լուսանկարը շատ նման է իր ալբոմներից մեկի լուսանկարին: Ստացվում է, որ Ռի-Ռիի երկրպագուները խաբվել են՝ գնելով բրենդի հագուստը՝ հույս ունենալով, որ իրենց կուռքը հավանության է արժանացրել արտադրությունը և որոշակի զգայական կապ ունի այդ հագուստի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_200582.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել