
168.am-ը գրում է.
Հուլիսի 19-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Տավուշի մարզային փրկարարական վարչություն կրկին ահազանգ էր ստացվել մարզի Բերդավան համայնքից. բնակիչներից մեկն ինքնասպանության փորձ էր անում: Ըստ ԱԻՆ հաղորդագրության, դեպքի վայր մեկնած մեկ մարտական հաշվարկը պարզել է, որ Նազելի Ա-ն, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել: Հրշեջ-փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ, Նազելի Ա-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Սա, թերևս, կնոջ կողմից ինքնասպանության փորձի առաջին դեպքը չէ: Կինը բազմիցս է դիմել նման քայլի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ