
Ծխախոտը ամենավատ «ընկերն» է, այն մի քանի րոպեների թվացյալ հաճույք կարող է պատճառել, ինչը դառնում է երկարատեւ տառապանքների արդյունք: Սիգարետը համարվում է ամենաառաջատար ապրանքը համաշխարհային շուկայում: 5.5 տրիլիոնից ավելի սիգարետ է վաճառվում ամբողջ աշխարհում` տարվա կտրվածքով: Այն համարվում է պետությունների հիմնական եկամտի աղբյուրներից մեկը: 16-րդ դարի կեսերին ծխախոտը` որպես բուժիչ դեղորայք,ներկայացվեց մարդկության համար, ինչը իրականում դանդաղ մահ է: Մեկ ծխախոտը ծխելու համար մարդը միջինում ծախսում է 5 րոպե իր կյանքից: 2 հայտնի կովբոյները, որոնք նկարահանվել էին Marlboro ապրանքանիշի հայտնի գովազդային հոլովակի մեջ, մահացել են քաղցկեղից, որը առաջացել էր ծխելու հետևանքով: Երբ դուք թողնում եք ծխելը, 20 րոպե հետո ձեր օրգանիզմի արյան շրջանառությունը սկսում է կարգավորվել: 1 տարի անց, սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազում է 50%-ով:Բազմահազար քիմիական նյութերից` որոնք պարունակվում են ծխախոտի մեջ, 50-ը առաջացնում են քաղցկեղ հիվանդություն: Այնպես որ, նայեք այս նկարին եւ մի քիչ մտածեք, մինչև հերթական ծխախոտը կմոտեցնեք ձեր շուրթերին և կսկսեք ծխել այն... փոխարենը ճզմեք այն եւ ազատագրվեք բոլոր կապանքներից: