Մեր ժողովուրդը բոլոր կորուստներոց հանդերց ունի մի անժխտելի ձեռքբերում: Դա մեր դիմակայության ու գոյատեւման եզակի փորձն է: Քսան տարի առաջ, Արցախյան պատերազմի տարիներին թիկունք դարձած Երեւանը սովորում էր դիմակայել շատ ու շատ զրկանքների` լույսի, հույսի, տաքության, բենզինի, տրանսպորտի, սննդի, դեղորայքի: Այդ մասին դեռ գրքեր կգրվեն, բայց հիմա դրա ժամանակը չէ: Ժամանակն է հիշել մեր տոկունության գլխավոր գաղտնիքը` հասարակական համերաշխությունը: Քսան տարի առաջ արտաքին թշնամու դեմ էր պատերազմը` այսօր պատերազմն ավելի դժվար է, քանի որ թշնամին ներքին է: Դա է պատճառը, որ թշնամուն հաջողվեց վտարել երկրից ազգի կեսը, ու կեսն էլ վաճառքի հանել... Բայց դրա ժամանակն էլ շուտով կգա, ասյսօր հիշենք, ինչպես էինք դիմանում քսան տարի առաջ:Օրվա խնդիր է տրանսպորտի ավազակային թանկացումը: Առաջարկում եմ սրտցավ ու հայրենասեր քաղաքացիներին վերականգնել անծանոթ մարդկանց մեքենաներով տեղ հասցնելու լավ ու մոռացված ավանդույթը, ինչպես իննսունականների կեսին էինք անում:

Դրա համար ազատ տեղ ունեցող մարդատար մեքենաների վարորդներին բավական է թղթի կամ հենց պարբրիզի վրա ջնջվող մարկեռով գրել գործի գնալուց կամ գալուց ճանապարհի ուղղությունը եւ ավելացնել ԱՆՎՃԱՐ բառը: Մի քանի օր հետո բավական կլինի մեծատառ Ա տառը` մարդիկ կսովորեն ու կհասկանան: Օգնենք իրար, օգնենք ինքներս մեզ: Կանգառներին մոտենալուց վերցնենք նախեւառաջ տարեցներին, երեխաների հետ կանանց, ու անենք դա անվճար, սիրով, այսինքն փոխօգնությամբ: Սա ոչ միայն հզոր համերաշխության միջոց է դարնալու, որից սարսափում է խունտան, այլ նաեւ դիմանալու մեր ազգային արհեստը վերածելու է դիմադրության արվեստի: Ամեն ինչ սկսվում է փոքր բարի գորշից: Նայեցեք, ինչպես է փոխվելու անհուսության ու անհավատության մթնոլորտը... Դրան կհետեւեն քաղաքացիական անհնազանդության ավելի մեծ ու զանգվածային գործողություններ: Մի դիմացեք` դիմադրեք!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել