Քո առողջությունը. լաքաներ կրծքին

Cosmo.am-ը գրում է.

ՀԱՐՑ: Հղիության շրջանում կրծքիս վրա մուգ լաքաներ հայտնվեցին: Որոշելով, որ ընդամենը պիգմենտացիա է՝ բժշկի չդիմեցի: Ծննդաբերությունից հետո մուգ լաքաներն էլ ավելի շատացան և ծածկեցին գրեթե ողջ մեջքս ու վիզս, իսկ ձեռքերս, ընդհակառակը, պատվեցին սպիտակ լաքաներով, և այդ հատվածներում մաշկս սկսեց թեփոտել: Ի՞նչ անել:

ՊԱՏԱՍԽԱՆ: Պիգմենտացիայի դեպքում թեփոտում չի նկատվում: Թերևս, քեզ մոտ մաշկի սնկային բորբոքում է, և տեղի է ունենում օջախների տարածում: Պետք է անհապաղ դիմել մաշկաբանի: Գուցե անհրաժեշտ լինի հանձնել մի շարք անալիզներ` վերջնական ախտորոշման համար:

Անտոնինա Սիչ, կոսմետոլոգ-մաշկավեներոլոգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել