
Ավստրալիացի գիտնականները պարզել են այն 3 գործոնները, որոնք օգնում են մարդուն երջանիկ լինել: Այսպես, «երջանկության եռանկյունին» նախատեսում է սիրող զուգընկերոջ առկայություն, մինչև 100 հազար դոլար գումարային միջոցներ, ինչպես նաև սոցիալական ակտիվություն: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:
Իսկ այնպիսի «աննշան բաներ», ինչպես օրինակ՝ ավելորդ քաշը, երջանկությանը չեն խոչընդոտում:
12 տարվա ընթացքում իրականացված 29 հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մարդու առողջական վիճակը, բացի ծանր հիվանդություններից, չի մտնում «երջանկության եռանկյունու» մեջ: Երջանկության ցուցանիշները կարող են փոքր-ինչ նվազել, օրինակ, 2-րդ և 3-րդ աստիճանի ճարպակալման դեպքում, երբ մարմնի ծավալի ինդեքսը հասնում է 35-ի: Իսկ եթե այն ցածր է 35-ից, ուրեմն այն ոչ մի կերպ չի կարոող ազդել կյանքից հաճույք ստանալու վրա:
Երջանկության զգացողության համար այնքան էլ կարևոր չեն բնակավայրը, զբաղմունքները, երեխաների առկայությունը և բացակայությունը: