
Aysor.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ կարմիր գույնը կնոջ զգեստի մեջ լավագույն միջոցն է տղամարդու ուշադրությունը գրավելու համար:
Կատարված հետազոտությանը մասնակցել էին 100 ասպիրանտներ, որոնց հանձնարարված էր նկարներում գնահատել կնոջ գրավչությունը և սեքսուալությունը:
Մասնակիցներն ուսումնասիրել էին կնոջ նկարները, որոնցում նա պատկերված էր եղել տարբեր երանգներ ունեցող զգեստներով:
Հետազոտությունները ցույց տվեցին, որ կինը, ով կրում էր կարմի գույնի հագուստ, կամ հագուստի մեջ կար այդ երանգը, տղամարդկանց համար ավելի գրավիչ և ցանկալի էր, քան այլ նկարներում, որն ըստ գիտնականների` պայմանավորված է տղամարդկանց պրիմիտիվության գործոնով, ոչ թե կնոջ նրբության և գեղեցկության առկայությամբ:
Բնության մեջ կարմիրը գրավելու, գայթակղելու զենքն է համարվում և հարկ է նշել, որ այս գույնն արական սեռի վրա ազդում է միայն կնոջ սեքսուալ գրավչության առումով, և բացարձակապես չի առնչվում ինտելեկտի, բարության և բնավորության մյուս գծերի հետ: