Mercedes S 500 Plug-in Hybrid, վնասակար արտանետումներ, CO2Mardik.am-ը գրում է.

Mercedes-Benz-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել իր նոր սերնդի S-Class-ի հիբրիդային տարբերակը` 2014 մոդելային տարվա Mercedes S 500 Plug-in Hybrid-ը: Գերմանական ամենահայտնի ու առաջատար ներկայացուցչական դասի շքեղ սեդաններից մեկը համալրել են հիբրիդային ուժային ագրեգատով, որը կարելի է լիցքավորել կենցաղային էլեկտրական վարդակից: Ուժային ագրեգատն իրենից ներկայացնում է 333 ձիաուժ և 480 Նմ պտտող մոմենտով հզորություն ունեցող բենզինային վեցմխոցանի շարժիչի և էլեկտրաշարժիչի համակցություն: Մեքենայի հետևի մասում տեղադրված են 8,7 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցներ, որոնք սնում են էլեկտրաշարժիչը, ինչն էլ իր հերթին պտտեցնում է հետևի անիվները: Միայն էլեկտրական քարշակմամբ հիբրիդային S500-ը կարող է անցնել մինչև 30 կմ ճանապարհ: Չնայած մեքենայի կապոտի տակ տեղ գտած ներքին այրման շարժիչի բավականին մեծ հզորությանը` գերմանացի ինժեներները կարողացել են հասնել վառելիքի ծախսի խնայողության խիստ բարձր ցուցանիշի. երկու շարժիչների աշխատանքային ռեժիմում մեքենայի վառելիքի ծախսը կկազմի ընդամենը 3 լիտր: Նվազագույնի է հասցված նաև վնասակար արտանետումների ցուցանիշը` 75 գ CO2 յուրաքանչյուր 1 կմ-ին: Այս առումով նոր հիբրիդային Mercedes S-Class-ը կարող է գերազանցել մեկ այլ գերմանական բարձր դասի հիբրիդային մոդելի` Porsche Panamera S E-Hybrid-ի հետ, որի CO2-ի արտանետման ցուցանիշը կազմում է 71 գ/կմ: Փաստորեն, Mercedes-Benz-ն իր նոր հիբրիդային S-Class կարող է դառնալ սեգմենտում առաջատարը վնասակար արտանետումների քանակի ցածր ցուցանիշով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել