Ես ու Nell Aveն նստեցինք երթուղային, նստած էին հիմնականում տարիքով կանայք, հիմնականում բոլորի ձեռքին 100+50 դրամներ էին: Սկզբում իջավ մի 10-12 տարեկան երեխա, տվեց 100 դրամ ու իջավ, վարորդն ասեց 150 է, էրեխեն չլսելու տվեց, վարորդն էլ բարկացած հետևից սկսեց խոսալ, թե բա <զզվեցինք էլի, առավոտից ասում ենք արդեն 150 ա> ու տեղ սկսեց իմ ու Նելլիի ինքնաբուխ ակցիան:Շատ չմանրամասնեմ թե ինչեր ասեցինք, ու թե ինչ պուճուր պիկետ էինք սարքել, ասեմ, որ մոտ 7-10 րոպե տևած քարոզչության արդյունքում, մարդիկ, ովքեր իրենց ձեռքում պահել էին 100+50, տվեցին 100-ը ու մեր հետ իջան, իսկ վարորդն էլ ձեն չէր հանում էլ, երևի սկսել էր մտածել, <ոնց որ ճիշտ էին ասում, աչքիս տղեքին համոզեմ գործադուլ անենք>:Իջնելուց հետո փողոցում ու հագուստի խանութում էլ պուճուր քարոզչություն արեցինք ու հասկացանք, որ մարդկանց տեղից ուղղակի շարժելա պետք!!Հ.Գ. ի դեպ, մենք պարզեցինք, որ հոգու խորքում երկուսս էլ լավ սադրիչ ակտիվիստ ենք:



