Չափազանց մեծ հետաքրքրությամբ եմ հետևում մեր քաղաքական գործիչների վարքին... իսկական կրկես: Բայց ի տարբերություն դասական կրկեսների` այստեղ ոչ թե ակրոբատիկ հնարքներ են ցուցադրում, այլ աներևակայելի քցոցիներ ու պադստավկաներ, որոնք, ի՞նչ խոսք, նույնպես դիտարժան են ստացվում. սպեցիֆիկ աուդիտորիայի համար իհարկե: 

Տրանսպորտի գնի թանկացման թեմայով Տրանսպորտի և կապի նախարարության տարածած հայտարարությունը վերջն էր: Բեգլարյանը փաստացի ոչ տարել ոչ բերել էր ու որոշել էր ամեն ինչ բարդել քաղաքապետ Տարոնի վրա, ով ի դեպ վերջինիս կուսակից ընկերն է: Արդյուքնում ունեցանք շատ ցեխոտված Տարոն և նրա կողքին անմեղ ու մաքուր Գագիկ: 
Բան չունեմ ասելու «Մաքուր Գագիկ» օպերացիան իրոք լավն էր, ու, մեր մեջ ասած, Բեգլարյանը պարտավոր էլ չէ Տարոնի մեղքերն իր վրա վերցնել միայն այն պատճառով, որ կուսակիցներ են, բայց արի ու տես «Բեգլարյան pictures»-ը մեզ իրականությունը ոչ ամբողջությամբ ցուցադրեց: 

Ակնհայտ է, որ միակ մարդիկ, ովքեր շահում են թանկացումից, գծատերերն են, ովքեր այս թանկացումից հետո հրաշալի հնարավորություն կստանան վերջապես գնելու Luxuryrealestate.com-ում տեսած ու շատ հավանած իրենց կղզին: 
Քաղաքում խոշոր գծատերերի անուններ են շրջանառվում: Կգուշակե՞ք՝ ով է այս ցուցակի առաջին հորիզոնականներում: Ասում են՝ նույն ինքը Բեգլարյան Գագիկը, ով, ասեկոսեների համաձայն, ոչ ավել, ոչ պակաս 15 գիծ ունի: 27-ը, 47-ը, 57-ը և ևս առնվազն 7 հատ միայն Երևանում: Բա ծիծաղելի չի՞ այս ամեն ինչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել