
1in.am-ը գրում է.
Արդեն շաբաթվա վերջ է, ինչը նշանակում է, որ ծանր ու երկարատև աշխատանքից հետո շատերը ժամանակ կգտնեն իրենց անձնական կյանքի, հատկապես սեռական հարաբերությունների համար: Lenta.ru-ն ստորև ներկայացնում է, թե ինչից պետք է խուսափել սեքսի ժամանակ:
Հիշե՛ք բանալիների մասին: Հնարավոր է՝ կրքի պահին դա հիմարություն թվա, սակայն երբ հասկանաք, որ ձեռնաշղթայի բանալին, որով գամված են ձեր վերջույթները, անհետացել է, այլևս ծիծաղելի չի լինի: Դուք ստիպված կլինեք դիմել մոտակայքում գտնվող հրշեջ կայանին, որտեղ, իհարկե, ձեզ կօգնեն:
Ի դեպ, նման դեպք տեղի է ունեցել իրականում, և այժմ զույգը գոնե առժամանակ կմոռանա ձեռնաշղթաների մասին:
Պաշտպանե՛ք գլուխը: Լիպեցկում 46-ամյա կինը ստիպված է եղել փրկարարների կանչել, քանի որ շքամուտքում սեքսի ժամանակ նրա գլուխը մնացել է աստիճանների «ճաղերի հետևում»:
Հեռու մնացե՛ք ջրից: Եթե ցանկանում եք սեքսով զբաղվել ավտոմեքենայում, ապա ցանկալի է, որ դա հեռու լինի ջրային տարածքներից, այլապես մեքենան կարող է ջուրն ընկնել՝ ինչպես դա եղավ գերմանացի զույգի դեպքում:
Փակե՛ք պատուհանները՝ հակառակ դեպքում կարժանանաք ևս մեկ գերմանացի զույգի ճակատագրի, ովքեր սեքսի ժամանակ բառացիորեն դուրս են ընկել պատուհանից:
Խելացի եղե՛ք: Իհարկե, սեռական կյանքում խենթությունները երբեմն նույնիսկ օգտակար են, սակայն պետք է պահպանել չափը: