
Yerevannews.am-ը գրում է.
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի բնակիչ դարձել է միակը,ով գուշակել է յոթ երջանիկ թվերի համադրությունը և դարձել է Eurojackpot եվրոպական վիճակախաղի հաղթողը` հարստանալով 41.5 մլն եվրոյով: Ինչպես այսօր հայտնել են տեղական լրագրողները հաղթողը դեռևս հաղթանակի հետևից չի գնացել և հնարավոր է դեռևս չգիտի իր հաջողության մասին:
Eurojeckpot-ի առաջին խաղարկությունը տեղի է ունեցել 2012 թվականի մարտին: Բացի Գերմանիայից մասնակցում են ևս տասերեք պետություն Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Իտալիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Իսպանիա, Նորվեգիա, Շվեդիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա և Խորվաթիա: Վիճակախաղում հաղթելու համար խաղացողները պետք է հինգ թիվ 1-50 և երկու հավելյալ թիվ 1-8:
Գերմանիայում ամենամեծ շահումը տեղի է ունեցել 2007 թվականի դեկտեմբերի 5-ին:Նրա գումարը կազմել է 45.3 մլն եվրա, սակայն այն բաժանվել է երեք մարդու միջև, որոնք գուշակել են թվելի ճիշտ համադրությունը: