Շատերն են հետաքրքրված կամ ակնարկում, կարծես գազանանոցի խնդիրներն իմ խնդիրներն են: Ասեմ, որ դա այդքան էլ այդպես չէ: Պարզապես հանգամանքների բերումով գազանանոցում կատարվող անօրինականությունների ու ապօրինությունների վերաբերյալ բազմաթիվ փաստեր ունեմ: 

Սակայն այդ փաստերի հրապարակումը ոչ թե նպատակ ունի ինչ-որ մեկին վարկաբեկելու կամ աշխատանքից ազատելու, այլ դրանց նպատակն է մոտիկից ծանոթանալ մեր հարկերի հաշվին աԲրող գերատեսչությունների վարչական գործունեությանը.

1. Ինչպե՞ս են աշխատում տվյալ գերատեսչության ստորաբաժանումները` իրավաբանական վարչություն,... և այլն;
2. Ինչպիսի՞ արձագանք են ստանում ենթակա կառույցներում առկա խնդիրները` խոսքը վերաբերում է անօրինականություններին ու ապօրինություններին, երբ դրանք բարձրացվում են տվյալ կառույցի աշխատակիցների կողմից; 
3. Ինչպե՞ս են վերաբերվում գերատեսչությունները իրենց համակարգում գործունեություն ծավալող կառույցների ապօրինություններին և անօրինականություններին;
4. Ի՞նչ է նշանակում գերատեսչության կողմից խիստ նկատողություն հայտարարելը, համապատասխան ստուգումներ իրականացնելն ու խախտումների արձանագրելը, ինչպես նաև «իր դիմումի համաձայն հեռացնելը...» և ինչ հետևանքներ կարելի է ակնկալել;

Իհարկե, նպատակների ցանկը կարելի է շարունակել, քանի որ բավական մեծ ուսումնասիրման դաշտ կա՝ սկսած տվյալ ենթակա կառույցի գործունեությունից վերջացրած նրա վերադաս մարմնի գործունեությունից մինչև առաջին դեմք:

Արդյունքում ինքդ քեզ համար, եթե էգոիստ ես, հակառակ դեպքում հանրության համար հրապարակում ես այդ բոլոր շղթայական փաստերը, որի արդյունքում տեսանելի են դառնում կարգազանց ու ստախոս տնօրեն, վերադաս մարմնի անգործություն, անկարող ու կամային հատկանիշներից զուրկ վերադաս մարմնի ղեկավար: Ինչը հնարավորություն պետք է տա երկրի նախագահին համապատասխան վերլուծություններ կատարելու: Ինչում համենայն դեպս ես կասկած չունեմ:

Նման անկարող ու կամային հատկանիշներից զուրկ անձանց նշանակումը պատասխանատու պաշտոններում ինքնանպատակ է, դրանցից կարելի է հանգիստ ազատվել, բայց այս փուլում դրանք անհրաժեշտ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել