Զարմանալի է ու տխուր....
Ուղեվարձի թանկացման հետ կապված ամբողջ սոցիալական բողոքը, փաստորեն, արտահայտվում է ընդամենը «ես 100 եմ տալու, 150 չեմ տալու»` ինձ համար անհասկանալի դիրքորոշման մեջ... Ստացվում է, որ հարցի արժեքն իջեցվում է լրացուցիչ 50 դրամ տալու-չտալու մակարդակի՞ն:
Հարցի արժեքն այլ է, ինչպես ինձ է թվում: Այն է, որ հանրությանը խաբել են ակնհայտորեն` ներկայացնելով տրանսպորտային ծառայության` մեկ ուղևորի հաշվով ինքնարժեքի կամակայան, ուռճացված թիվ (դա նկատելու համար պարտադիր չէ ո՛չ տնտեսագետ լինել, ո՛չ էլ մաթեմատիկ), իսկ մյուս կողմից` կրկին հագուրդ են տալիս գծատերերի անսահման ախորժակին: Յուրաքանչյուր վարորդից կարելի է հարցնել ու պատկերացում կազմել, թե իրականում իրենց ամենօրյա ծախսերի մեջ ինչի՞ բաժինն է ավելի շատ` գազի՞, թե՞ վարձակալական վճարի, որն իրականում չհիմնավորված «նալոգ» է որոշ դեպքերում...
Վարորդներն, իհարկե, մեղք չունեն, և մենք էլ, իհարկե, դա հրաշալի հասկանում ենք: Ուրեմն` հարց. ՈՒՐ ՊԵՏՔ Է ՈՒՂՂՎԱԾ ԼԻՆԻ ԲՈՂՈՔԻ ՍՈՒՐ ԾԱՅՐԸ? Վարորդին ու, ընդհանրապես, տրանսպորտային ծառայություն իրականացնող ընկերությա՞ն (շատ դեպքերում` «ախպերության» :-) :-) ), թե՞ որոշումներ կայացնողների դեմ: 
Ուղեվճարի լրացուցիչ 50 դրամը չվճարելը, մեղմ ասած, կիսամիջոց է... 
Դա բողոք արտահայտելու շատ տարօրինակ, վախվորած ձև է և անպտուղ ձև. ուժը վարորդի՞ վրա է պատում, թե՞ ոնց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել