
Մենք՝հայերս միայն կարող ենք քաղաքականությանը նայել բարոյական ակնոցներով։ Բարոյականը շատ անհրաժեշտ բան է, բայց եկեք մեզ հարց տանք՝
Ո՞վ է պարտավոր մեր փոխարեն պաշտպանել մեր Հայրենիքը։
Ո՞վ է պարտավոր մեր փոխարեն պաշտպանել մեր զավակներին։
Ո՞վ է պարտավոր մեր երկրում օրինականություն հաստատել։
Ո՞վ է պարտավոր մեր փոխարեն պաշտպանել մեր կնոջ պատիվը։
Ո՞վ է պարտավոր իր երկրի շահերը զոհաբերել մեր շահերին։
Վերջապես կարելի է՞ իմանալ.- ով և ինչու է՞ մեզ պարտավոր։
Եկել են, գրավել են, հալածել են, կողոպտել են, ավերել են, բռնաբարել են, խաբել են, "գցել" են, վիրավորել են, սպանել են։ Բոլորը ճիշտ է, հետո՞...
Այդ ձեր ճշտերով օտարները ուրախանում են, երգում ու պարում են, կայֆավատ են լինում։ Իսկ ավելի հաճախ՝ դրանցով կեղտ են չորացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել