1in.am-ը գրում է.

Ինչպես երևում է, Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի ապագա զավակը կդառնա աշխարհի ամենահայտնի երեխան: Թվում է, թե դա բնական է, երբ լույս աշխարհ է գալիս թագաժառանգ, սակայն արդեն հայտարարել են յոթ մասշտաբային միջոցառումների մասին, որոնք կայանալու են նրա պատվին: 

Առաջին հերթին կթողարկվեն հատուկ թագավորական մետաղադրամներ: 

Երեխայի ծնվելու մասին հայտարարելու է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Հայտարարությունը կիրականացվի ազատ երկրների բոլոր նախագահների համար: 

Նոր Զելանդիայում գրեթե 30 հուշարձաններ կլուսավորվեն վարդագույն կամ կապույտ լույսերով՝ կախված նրանից, թե ինչ սեռի երեխա լույս աշխարհ կգա:

Կանադայում նախատեսվում է երեխայի անունով կոչել մշակութային արժեք ունեցող մի քանի օբյեկտներ: 

Քեմբրիջի դքսուհուն Սբ. Մարիամի հիվանդանոցում մի ամբողջ մասնաշենք են հատկացրել: 

Երեխայի ծնվելու կապակցությամբ հրավառություն է լինելու, իսկ հայտարարությունը կփակցվի Բուկինգհեմյան պալատի մոտակայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել