Երևում է հայաստանցիներով որոշել ենք կամ պրոֆեսսիոնալ, կամ թաղային, կամ ընկերական, կամ բարեկամական ֆորմատի ընդվզումներով ընդդիմանալ ավազակներին... 

Այդպես չի լինում, սիրելիներս... 

Այդպես, լավագույն դեպքում ,,մարտնչում եք,, մայլի ,,կայծ տվողների,, դեմ:
Երկիրը ՄԵՐՆ է... 

Էդ, որ ասում ենք ՄԵՐ՝ հատկապես ինչ-որ մեկը չի...
ՄԵՆՔԸ՝ հայաստանցիներով է... /անհաղորդները մի կողմ/
ՄԵՆՔ պիտի որոշենք մեր ՀՆԱԶԱՆԴ ծառայողներին, որոնց պայմանականորեն անվանելու ենք ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ: Դրանց վիճակը միշտտ պետք է ծանր լինի, այլապես ինչու՞ ենք մեր գրպանից բարձր աշխատավարձ տալիս... ձեռք չի՞ տալիս, թող հրաժարվեն... մի կերպ, կգտնենք ժողովրդին ու երկրին նվիրվածներ՝ երկրի արգանդը դեռ չի ցամաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել