
Ecolur.org-ը գրում է.
ՀՀ բնության հուշարձանների ցանկը փոփոխություններ է կրել: Ինչպես տեղեկացնում է www.aarhus.am կայքը, այդ փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կառավարության 2013թ. մայիսի 2-ի 743-Ն որոշմամբ, որով փոփոխություններ են արվել կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշման մեջ: Այսպիսով` ՀՀ երկրաբանական հուշարձանների թիվը նվազել է 3-ով (նախկին 109-ի փոխարեն՝ 106), ջրաերկրաբանական հուշարձանների թիվը մնացել է անփոփոխ՝48, ջրագրական հուշարձանների շարքն են համալրել «Դսեղի Ծովեր» լիճն ու «Շամլուղի լճակը»-ը, բնապահպաական հուշարձանների ցանկը համալրվել է «Օձի պորտ» հուշարձանով, իսկ կենսաբանական հուշարձանների թվին ավելացել են «Ոսկեպարի կենի» և «Ջոնջոլկուտ» կոչվող տարածքները:
Միայն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի բնության հուշարձանների պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի սահմանազատման աշխատանքների իրականացման համար 2012 թվականին ՀՀ պետբյուջեից հատկացվել է 10մլն դրամ: