1in.am-ը գրում է.

2008 թ. Ռաջո Դևի Լոհանն արհեստական բեղմնավորման միջոցով դարձել է աշխարհի ամենատարեց մայրը:

Ռաջոն շատ դժվարությամբ ծննդաբերել է 69 տարեկանում, սակայն այժմ՝ 5 տարի անց, 74-ամյա կինը վստահեցնում է, որ դստեր՝ Նավինի ծնունդն իրեն ավելի ուժեղ է դարձրել և երկարաձգել է իր կյանքը: Տարեց կինը կարծում է, որ դստեր հարսանիքը տեսնելու ցանկությունն իրեն պայքարելու ուժ կտա:

Ռաջոն ապրում է Հնդկաստանի Հիսար գյուղում՝ Նավինի և ամուսնու՝ Բալոյի ու նրա կրտսեր կնոջ՝ Ումիի հետ:

Նավինի ծննդյան պահին շատերը կասկածում էին՝ արդյո՞ք թոշակառուները ճիշտ քայլի են դիմել՝ այդքան տարեց հասակում որոշելով երեխա ունենալ: Նրանց կասկածները, կարծես, արդարացվում էին, երբ Ռաջոն հետծննդյան բարդությունների պատճառով ծանր հիվանդացավ և մի կերպ մահից փրկվեց: Սակայն կյանքի համար ծանր պայքարից հետո նա ապրեց նույնիսկ ավելի երկար այն բժշկից, ով հետևում էր հղիությանը:

«Նավինին պետք չէ անհանգստանալ իր ապագայի համար, նա հայր ունի և մեկ այլ մայր՝ Ումին: Այնպես որ, եթե նույնիսկ ես մեռնեմ, նա միայնակ չի մնա»,- Ռաջոյի խոսքերը մեջբերում է Mail Online-ը:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել