«Շարմ» ընկերության նոր ֆիլմըSlaq.am-ը գրում է.

ArmStar.am-ը շտապում է տեղեկացնել իր ընթերցողներին, որ ՛՛Sharm՛՛ ընկերությունը հերթական անակնկալն է պատրաստում հեռուստադիտողների համար:Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, ում ճանաչում ենք իր ՛՛Մեծ պատմություն փոքր քաղաքում՛՛, ՛՛Կորած-մոլորվածը Հայաստանում՛՛, ՛՛Տոմս դեպի Վեգաս՛՛ կատակերգություններից այս օրերին նկարահանում է նոր կինոնկար սիրված ու տաղանդավոր դերասանական կազմի մասնակցությամբ: Գլխավոր հերոսին` գրոսմայստեր Տիգրանին, մարմնավորում է Հովհաննես Ազոյանը, իսկ Ղազախստանում անցկացված քասթինգի արդյունքում գլխավոր դերակատարուհի է ընտրվել գեղեցկուհի, մոդել և դերասանուհի Ասել Սագատովան:Ստեղծագործական թիմն ավարտել է իր աշխատանքները երկրի սահմաններից դուրս և արդեն Հայաստանում է: Սցենարի էջերը արագորեն վերածվում են կադրերի: Այս պահին Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարը ևս ավարտվել է և մեր հերոսն իր ընկերուհու հետ ճանապարհորդում է Հայաստանի տեսարժան վայրերով:Հատուկ այս ֆիլմի նկարահանումներն իրականացնելու նպատակով Հայաստան հրավիրված ստեղծագործական կազմը բարձր պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերում, ինչի մասին խոսում են նաև դերասանները: Իսկ ռեժիսորը` Գոռ Կիրակոսյանն, իր հերթին նշել է, որ նկարահանման հարթակում աշխատում են Հայաստանի գրեթե բոլոր լավ դերասանները: Հիշեցնենք, որ որպես երկրորդ ռեժիսոր հանդես է գալիս Իլյա Ֆարֆելը: Իսկ տեսախցիկի հետևում աշխատում է փորձառու բելգիացի օպերատոր Ֆիլիպ Վանդևալը:Նկարահանումների ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ և բացառիկ հարցազրույցներ նկարահանման հրապարակից ArmStar.am-ը կներկայացնի առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել