Galatv.am-ը գրում է.

Աշխարհահռչակ արգենտինացին, ով երբեմն հայտնի է նաեւ իր տարօրինակ վարքով, իր հայրենիքում դիմել էր ամերիկյան դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, որպեսզի իր թոռան հետ այցելի Դիսնեյլենդ: Մերժում ստանալով, նա կրկին անգամ փորձեց ստանալ այն, երբ մեկնել էր Դուբայ ստանձնելու Տարածաշրջանի սպորտային խորհրդի դեսպանի կոչումը: Եւ կրկին անգամ ամերիկացիները մերժել են նրան:

Ինչպես հաղորդում է «The Sun» պարբերականը, մերժման ենթադրյալ պատճառ է հանդիսացել արգենտինացու ընկերությունը Ֆիդել Կաստրոյի եւ Ուգո Չավեսի հետ:

«Սա նրա համար հարված էր գոտկատեղից ներքեւ»,-գրում է պարբերականը:

Վերջին անգամ Մարադոնան ԱՄՆ-ում եղել է 1994թ.-ին: Այն ժամանակ նա մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Խաղերի ժամանակ տեղի է ունեցել սկանդալային իրադարձություն. նրա դոպինգային թեստը դրական է եղել: Մարադոնային անվանեցին «վտանգավոր անձ», ով հակում ունի թմրանյութերի նկատմամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել