Ամերիկյան Դետրոյդ քաղաքը իրեն սնանկ է հայտարարել: Երբեմնի հզոր ավտոարդյունաբերական քաղաքը, որն ուներ մոտ 3մլն բնակչություն, այժմ ունի 700 հազ բնակիչ: Քաղաքում Շտապ բուժ օգնության մեքենաների միայն 1/3-ն է դուրս գալիս աշխատանքի, կան թաղամասեր, որտեղ փակվել են ուստիկանական տեղամասերը, հետևաբար ծաղկում է հանցագործությունը: Քաղաքը սպառնում է վերածվել ,,ուրվական քաղաքի,,: Այսպիսի քաղաքներ ԱՄՆ-ում էլի կան: Այս քաղաքները ամբողջությամբ դատարկ են: Դատարկ փողոցներ, շենքեր, խուլ լռություն:
Հիմա հասկացա ՀՀԿ-ի ձգտումները Գյումրու մասով: Երբեմնի արդյունաբերական հզոր քաղաքը, որը ,,պահում,, էր ոչ միայն Երևանին, այլ նաև Մոսկավային և ուներ մոտ 350 հազ բնակչություն, այժմ համարվում է Հայաստանի ամենաաղքատ քաղաքը, որի բնակչությունը պաշտոնական (ուռճացված) տվյալներով կազմում է մոտ 120 հազ մարդ: Այստեղ էլ՝ հատկապես երեկոյան ժամերին տիրում է դատարկությունը, լռությունը, ԳԱՂՋությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել