1in.am-ը գրում է.

Այսօր Լոնդոնում տեղի է ունեցել Քեյթ Մոսի՝ բջջային հետախոսների համար աքսեսուարների հավաքածուի փակ շնորհանդեսը, հաղորդում է Spletnik.ru-ն:
Մոդելն ասել է, որ հեռախոսն իր համար «կերպարի անքակտելի մաս» է: Ուստի, զարմանալի չէ, որ նա որոշել է ստեղծել հենց դրանց համար նախատեսված աքսեսուարներ:
«Ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել մոդելների նախագծման մեջ և երջանիկ էի հետևել՝ ինչպես են կյանքի կոչվում իմ գաղափարները և նոր ապրանք դառնում»:
Համեստ հավաքածուն հիմնականում Քեյթի սիրելի սև գույնի է: Մի քանի շաբաթ անց սուպերմոդելի առաջին դիզայներական իրերը՝ Carphone Warehouse-ի համար, վաճառքի կհանվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել