Анаит СимонянՄի բան չեմ հասկանում, որ ասում են տունդ պահելու համար պետք է ամեն ինչ անես, չպետք է այդպես լինի: Օրինակ կրթություն ստացած մարդու համար վիրավորական է, երբ անելանելի դրության մեջ հայտնվելով պահակ է աշխատում կամ աման լվանում: Որքան էլ ասեն, որ բոլոր մարդիկ հավասար են, սակայն այդպես չի լինում, որպես անհատ հավասար են, բայց որակապես են նրանք տարբեր: Օրինակ բուհի դասախոսը չի կարող հարմարվել եւ աշխատել մատուցող, աման լվացող

Իհարկե կան դեպքեր, երբ գրագետ, կրթված մարդն է ստիպված գնում այդ աշխատանքներին, սակայն բարձր ինտելեկտ ունեցող ազգն ավելի շատ պետք է ձգտի խանութներ եւ սպասարկման օբյեկտներ ունենալու մոլուցքից ձերբազատվել եւ զարգացնել գիտությունը, որակապես բարձր աշխատանքներ կատարել: Խոսքս այն մասին է, որ մարդ ամեն ինչ չպետք է անի տուն, ընտանիք պահելու համար: Մեր ազգի հոգեբանական նաեւ բնավորության առանձնահատկություններն արտահայտվում են նաեւ Ռուսաստանում հայ վարորդի հետ տեղի ունեցած վերջին դժբախտ դեպքը: Հրաչյա Հարությունյանի դեպքում անսարք մեքենայի համար պետք է պատախան տա այն տրամադրող ընկերությունը, բայց նախ փորձառու վարորդը չպետք է այն վարի հատկապես Մոսկվայի պես մեգապոլիսում, երբ դժբախտ պատահարների թիվը միշտ շատ է, ինչպես ասում են աչքիդ առաջ պետ է ամեն ինչ ունենաս:

Պետք է ձերբազատվել ստրկամիտ մտածելակերպից, որ գործատուն ինչ ասի, պետք է կատարել: Բայց եղածը եղած է ինչ արած, առողջություն մաղթենք հայ վարորդին: Բայց նաեւ ի նկատի պետք է ունենալ, որ ռուսներին, ավելի շուտ 18 զոհերի հարազատներին այնքան էլ չի հուզում ծաղկավոր խալաթի պատմությունը եւ կմտածեն` զոհերին թողած խալաթի պատմությունն են մեջ գցել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել