
Cosmo.am-ը գրում է.
Սիրո կրակը պետք է բորբոքել, իսկ եթե դեռ կրակ չկա, պետք է աշխատել կայծեր «ստեղծելու» վրա: Ինչպե՞ս: Մի փոքր նազանք, մի փոքր սեթևեթանք, և ամեն ինչ պատրաստ է: Պարզապես հարկավոր է մի քիչ կատարելագործել «գործելաոճդ»։
Բարում` անմիջապես կողքիդ, մի գրավիչ տղա է կանգնած: Ի՞նչ անել:
Ա. Նրա կողմը թեթևակի հայացք ես նետում այնպես, որ չնկատի:
Բ. Շրջվում ես նրա կողմն ու մի բան մոգոնում` «սառույցը հալեցնելու» համար:
Օհո՜, հայացքդ որսաց: Բա հետո՞:
Ա. Ժպտում ես ու շարունակում նույն ձգող հայացքով նայել, հետո ներկայանում:
Բ. Ձևացնում ես, թե հենց նոր sms հաղորդագրություն ստացար ու աչքդ այլևս չես կտրում հեռախոսիցդ:
Նրան զվարճալի մի պատմություն ես պատմում: Իսկ ձեռքե՞րը:
Ա. Ժեստերով ես խոսում` պատմածդ տպավորիչ դարձնելու համար:
Բ. Բռնում ես նրա թևից, որպեսզի ավելի տպավորիչ հնչի ասածդ:
Նա առաջարկում է խմիչքի կրկնակի չափաբաժին: Դու կոկետ հայացքով...
Ա. Կանգնում ես նրան այնքան մոտ, որ գոտկատեղդ սեղմվի նրա մարմնին:
Բ. Ասում ես, որ գուշակի` ինչ խմիչք ես սիրում, ու երբ ճիշտ է գուշակում, դու էլ քո հերթին գուշակում ես իրենը:
Արդեն բավականին մտերմացել եք: Իսկ հետո՞:
Ա. Առաջարկում ես որևէ խաղ խաղալ, ասենք՝ բիլիարդ կամ էլ միասին պարել:
Բ. Զարմացնում ես նրան` քո մասին հետաքրքիր որևէ բան պատմելով, ասենք՝ սիրում ես լեռներ մագլցել կամ բաց չես թողնում ոչ մի ռոք համերգ:
Եթե պատասխաններումդ գերակշռում է «Ա» կետը:
Դու սովորական սեթևեթող ես
Կանզասի համալսարանը 5000 կնոջ և տղամարդու շրջանում ուսումնասիրություն է անցկացրել սեթևեթելու մասին: Ըստ այդ ուսումնասիրության` բոլորս գտնվում ենք մի միջավայրում, որտեղ ընդունված է` առաջինը տղամարդը պետք է մոտենա կնոջը:
Կինը չի կարող հանդուրժել մերժված լինելը, ուստի առաջին քայլը նրան թողնելու քո դիրքորոշումը, ըստ քեզ, արդեն քննարկման ենթակա չէ: Բայց ուսումնասիրությունը նաև պարզել է, որ երբեմն տղամարդիկ պարզապես կարող են չնկատել քեզ: Այսինքն, ստացվում է, որ, շփվելով միայն այն տղամարդկանց հետ, ովքեր իրենք են մոտենում քեզ, դու միանշանակ ձեռքիցդ բաց ես թողնում զուգընկեր (շատ հնարավոր է` իդեալական) դառնալու այն հավակնորդներին, ովքեր քեզ պես չեն ցանկանում մի կողմ դնել իրենց ավելորդ հպարտությունը: Ուրեմն, երբ տղան նկատում է, որ նայում ես իրեն, հայացքդ մի՛ փախցրու: Շարունակիր նայել ու ժպտալ. կանաչ լույսն արդեն վառված է...
Եթե պատասխաններումդ գերակշռում է «Բ» կետը:
Դու անկեղծ սեթևեթող ես
Դու միշտ բաց ես նոր ծանոթությունների համար, հեշտությամբ ես կապ հաստատում մարդկանց հետ և լսում նրանց: Հետևաբար, երբ հանդիպում ես որևէ երիտասարդի, սեթևեթելու քո «մարտավարությունը» դառնում է զրույցը: Դու անկրկնելի ես երկուսիդ ընդհանրությունները բացահայտելու հարցում: Իսկ դա նշանակում է, որ դու ոչ միայն հեշտացնում ես նրա գործը, այլև զգացմունքային կապ ստեղծում ձեր միջև:
Փորձագետները, սակայն, խորհուրդ են տալիս զգույշ լինել. այս շփումը, հնարավոր է, այդպես էլ մնա ընկերական մակարդակի վրա, քանի դեռ չեք հաղթահարել նաև ֆիզիկական շփման արգելքները: Դրա համար, երբ զրուցում եք, աշխատիր հաճախ հպվել նրան: Հենվիր նրա ուսին, մերթընդմերթ ձեռքդ դիր նրա ձեռքին, երբ ինչ-որ ծիծաղելի բան է պատմում քեզ:
Եթե պատասխաններումդ «Ա» և «Բ» կետը հավասար են:
Ֆիզիկական սեթևեթանքի մասնագետ ես
Երբ խոսքը սեթևեթելուն է վերաբերում, դու առավել քան ակտիվ ես: Գործի ես դնում մարմնիդ բարեմասնությունները նրան խելքահան անելու համար ու հաճախ ես դա որպես առավելություն օգտագործում: Համաձայն ուսումնասիրության` դու ավելի շատ ես հակված խոստովանելու, որ մարդիկ սեթևեթում են հետդ ամբողջ շաբաթ՝ օրը 24 ժամ, և քո շփվող բնավորությունը թույլ է տալիս քեզ պատասխանել սեթևեթանքին:
Եվ դա շատ լավ է. ուսումնասիրությունները հաստատում են, որ դա զուգընկեր ձեռք բերելու լավագույն մարտավարությունն է: Միևնույն ժամանակ փորձագետները խորհուրդ են տալիս չթերագնահատել վերբալ շփումը. մի փոքր պատմիր քո նախասիրություններից: