
Երբ գազի գինն ավելացավ, հասարակ մարդկանց շահերից ելնում էր, որ հասարակական տրանսպորտի գինը չավելանա: Սակայն ժողովրդի շահերի հետ չի համընկնում Տրանսպորտի նախարարության պաշտոնյաների, Երևանի քաղաքապետարանի վարչության պետերի, օլիգարխ-պաշտոնյանների շահերը, որոնք ՀՀ-ի «գծի տերերն» են:
Գծատեր-պաշտոնյաները որոշեցին հարմար առիթից օգտվել ու իրենց գերշահույթն ավելի բարձրացնել: Էդպես էլ արեցին: Եթե կարելի էր հասարակական տրանսպորտի գինը չավելացնել, ու մի մեքենայից միջինում ստանալ ոչ թե 10 000 դրամի շահույթ, այլ, ասենք 7 000, բայց չէ, նրանք նախընտրեցին իրենց օրվա գերշահույթն ավելացնել, թքած ունենալով հասարակության վրա:
Ինչպես միշտ Հայաստանում, կա շահերի բախում՝ հասարակության շահերը չի համընկնում պաշտոյաների շահերի հետ (դիտավորյալ եմ պաշտոնյաներին հասարակությունից առանձնացնում) և ինչպես միշտ՝ հաղթում օլիգարխաիշխանությունը, պետության անիվը շրջելով դեպի...դեպի մթություն: