Վերջերս ՀՀ Պետեկամուտների կոմիտեն որոշեց, որ Բավրայի մաքսակետում, որտեղով մուտք ու ելք են անում հիմնականում ջավախքցիները, բեռնամաքսային հայտարարագրեր լրացվելու են միջնորդ կազմակերպության միջոցով, յուրաքանչյուր մուտքի համար վճարվելու է հազար դրամ և նույնքան՝ ելքի համար: Բազմաթիվ բողոքներից հետո ՊԵԿ-ը մինչ այսօր պատշաճ պատասխան չտվեց: Փորձենք պարզաբանել այդ գումարների տեղաշարժը: Բավրայի անցակետով Հայաստան մուտք ու ելք են անում օրեկան 200-250 վրացական պետհամարանիշերով ավտոմեքենա և, հետևաբար , մաքսային միջնորդ կազմակերպության դրամարկղ օրեկան մուտք է լինում 200-250 հազար դրամ , իսկ տարեկան մոտ 90 միլիոն դրամ ( մոտ 220 հազար դոլար): Միջնորդ կազմակերպությունը որպես հարկատու վճարում է հարկեր պետական բյուջե . 20 տոկոս, եթե ավելացված արժեքի հարկի դաշտում է, որը կազմում է մոտ 45 հազար դոլարին համարժեք դրամ, 5 տոկոս՝ եթե շրջանառության հարկի դաշտում է, որը կազմում է մոտ 11 հազար դոլարին համարժեք դրամ: Ահա մոտավորապես այսպիսի չնչին գումար է պետությունը ստանում այս <հանճարեղ> ծրագրի հետևանքով: Բայց փոխարենը ջավախքցիների նյարդերի և առողջության հաշվին մասնավոր միջնորդ կազմակերպությունը կլորիկ գումար է վաստակում, տարեկան 175-210 հազար դոլար: Ըստ երևույթին հենց այստեղ էլ գտնվում է խնդրի մեխը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել