
Նախորդ անգամ մենք ներկայացրել էինք քեզ օֆիսային ֆլիրտի դրական ու բացասակ կողմերը: Դե ինչ, եթե արդեն վստահ որոշել ես սկսել այդ խաղը, ապա Cosmo.am -ը պատրաստել է «հարձակման» բոլոր հնարավոր միջոցները: Զինվիր :)
Պատրաստեց Մարգարիտա Եսոյանը
Ֆլիտ անելու 3 հիմնական զենքերը
Հայացք
Գործընկերոջդ ուղղված ուշադիր ու կլանված հայացքը կարող է միանգամից գրավել նրան: Կարևորը, որ հայացքդ լինի խորհրդավոր, և ոչ մի դեպքում` վախեցած: Կարող ես նախապես հայելու առաջ կանգնած փորձարկումներ անել: Գրասենյակի միջանցքում կանգնած կամ կորպորատիվ երեկույթի ժամանակ, երբ կնկատես, որ նա քեզ է նայում, հայացքդ հատակից դանդաղ սահեցրու իր ուղղությամբ ու թեթև ժպտա: Տղամարդիկ սիրում են գեղեցիկ ժպիտ ունեցող կանանց:
Գործնական քննարկման ժամանակ միշտ նայիր գործընկերոջդ աչքերի մեջ ու մի մոռացիր արտահայտիչ կերպով թարթել: Հիշիր` թարթիչների շարժումներով տղամարդուն գրավելը կանացի ամենահին խորամանկություններից է: Իսկ ի՞նչ է քեզ պետք դրա համար. ընդհամենը թարթիչների ծավալը շատացնող թարթչաներկ: Բայց խնդրում եմ, որ կատարածդ թարթումներիդ ուշադրություն դարձնես, հանկարծ այնպես չստացվի, որ սկսես նյարդային «ծիկ»-եր ունեցողի տպավորություն թողնել:
Խոսք
Մի խուսափիր մոտենալ նրան ու զրույց սկսել: Վերջիվերջո, դուք աշխատում եք մեկ գրասենյակում: Կարևորը, որ նա չզգա` ուշագնաց ես լինում իր համար: Իսկ խոսելիս աչքերի մեջ նայելը պարտադիր է. թող տեսնի , որ դու ինքնավստահ ես:
Եթե զրույցի ընթացքում կատակ անի, հնարավոր է նաև հիմար կատակ, անպայման ժպտա: Թույլ տուր, որ նա իրեն հարմարավետ զգա քո կողքին, անգամ իր ոչ ծիծաղելի հումորների ֆոնին:
Հաճաոյախոսիր ու գովիր նրան, իհարկե, եթե այդպիսի առիթ իրականում կա: Օրինակ, երբ նրա նախագիծը դրական արձագանքի է արժանացել տնօրենի մոտ:
Գործընկերներից մեկի ծննդյան երեկույթի ժամանակ, օգտվելով այն փաստից, որ երաժշտությունը շատ բարձր է, ինչ-որ բան շշնջա նրա ականջին: Ցանկալի է, որ դա լինի ձախ ականջը, քանի որ ձախ կողմը անմիջական կապի մեջ է ուղեղի աջ կիսագնդի հետ, որն էլ իր հերթին պատասխանատու է զգացմունքների համար: Արդյունքը հավատա գերազանց կլինի:
Հպում
Ա~խ, այդ կախարդական հպումները...Անգամ թեթև հպումը կարող է ստիպել, որպեսզի նրա ողջ մարնով հաճելի սարսուռ անցնի: Երբ նա քեզ կփոխանցի սուրճի բաժակը, զգույշ, բայց ոչ դիտավորյալ, սահեցրու ձեռքդ նրա դաստակի վրայով: Կամ, երբ նա քեզ վերջին անեկդոտներից մեկը պատմելիս կլինի, թեթև խփիր նրա ուսին: Հա՛, ու չմոռանաս, նրա վերնաշապիկից վերցնել երևակայական մազը կամ բմբուլը:
Ու, ընդհանրապես, պարտադիր չէ, որ հպվես նրան մատներով: Նրա կողքով գլուխդ այնպես շրջիր, որպեսզի մազերդ պատահաբար դիպչեն նրա ուսին կամ այտին: Եթե վախենում ես, որ նման թափահարությամբ կապտակես նրան, ապա նրա հետ զրուցելիս ուղղիր մազափնջերիցդ մեկը կամ խաղ արա մազերիդ ալիքների հետ:
Հ.Գ. Չմոռանաս ֆլիրտերմ արանքում թողնել քո խնամված արտաքինը, քանի որ ֆլիրտը գործի կեսն է, իսկ արտաքինդ... Մի խոսքով ամեն ինչ լուրջ է ու կարևոր: Եղիր մշտապես խնամված ու պարտադիր չէ, որ դու կրես ամենանորաձև, առավել ևս ճչացող հագուստ: Կարևորը, որ այն ամենը, ինչ դու կրում ես, սազի քեզ ու լինի ճաշակով ընտրված: