Hetq.am-ը գրում է.Արտակարգ իրավիճակների նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվել է 30 աշխատատեղ, ներկայում 15 մարդ աշխատում է, շարունակվում է նոր աշխատակիցների ընտրությունը:

Այսօր նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովը հարցազրույցի էր հրավիրել աշխատանքի համար դիմած 10 սայլակավոր անձի: Նրանց շարքերում կային տարբեր մարզաձևերի չեմպիոններ, երաժշտության, գրականության և ձեռագործի ասպարեզում ստեղծագործող անհատներ:Հանձնաժողովը քննարկման արդյունքում համաձայնության եկավ նրանց բոլորին հնարավորություն տալ անցնելու հաջորդ փուլ, որն էլ ներառում է հատուկ ուսուցում, մասնագիտական հմտությունների դասընթացներ, նաև փորձաշրջան նախարարությունում:Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ղեկավարներին հիշեցվեց, որ ԱԻՆ-ը ճգնաժամային կառավարման կենտրոններ է ստեղծում նաև Լոռու և Շիրակի մարզերում, ու այդ մարզերի Ճգնաժամային կառավարման կենտրոնների թափուր հաստիքները զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:Որոշվեց ԱՌՆԱՊ հիմնադրամի «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբում քննարկել ԱԻՆ առաջարկը հանրապետության մյուս նախարարություն-գերատեսչություններին՝ պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ապահովման, նաև ընդհանրապես ազատ տեղաշարժի հնարավորության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել