ԲԼՈԳՆՅՈՒԶ-ի աղբյուրի փոխանցմամբ` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետազոտում և բուժում է անցնում ՀՀ Ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Երկու օր առաջ նրան կոկորդի արյունահոսությանբ տեղափոխել են հիվանդանոց: Այժմ վաստակաշատ դերասանը գտնվում է ուռոլոգիական բաժանմունքում. վիճակը գնահատվում է միջին ծանրության: Կենտրոնից ԲԼՈԳՆՅՈՒԶ-ին վստահեցրեցին, որ արվում է ամեն ինչ` հիվանդի վիճակը բարելավելու ուղղությամբ` գործիքային, լաբորատոր հետազոտություններ, դեղորայքային բուժում:

Մաղթում ենք սիրելի արտիստին շուտափույթ ապաքինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել