Ինչ կլինի, եթե չվճարեք տրանսպորտի  150 դրամըSlaq.am-ը գրում է. 

Երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ հուլիսի 20-ից Երևանի ներքաղաքային տրանսպորտը թանականալու է: Ըստ քաղաքապետարանի նույն որոշման միկրոավտոբուսներով և ավտոբուսներով երթևեկելը կաժենա 150 դրամ:

Այս որոշման հրապարակումից անմիջապես հետո սոցիալական կայքերում բուռն քննարկումներ ծավալվեց և նույնիսկ առաջկներ եղան, որ հուլիսի 20-ից ուղևորներից շատերը չեն պատրաստվում վճարել 150 դրամ, այլ նախկինի պես երթևեկելու են 100 դրամով:

Slaq.am-ը փորձեց ոստիկանությունից ճտել, թե ինչ տույժ է սահմանվում, եթե քաղաքացին չի վճարում ուղևորափոխադրման հաստատված արժեքը:

Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ կոնկրետ օրենք չկա, որով պատասխանատվություն է նախատեսվում, իսկ Երևանի քաղաքապետարանից երթուղայիններից մեկի վարորդին էլ ասել են, թե կոնկրետ որևէ միջոց չկա այս հարցի կարգավորման համար, սակայն միևնույն ժամանակ էլ հորդորել էին սպասել մինչև օրվա ավարտը և իրենց այդ հարցի վերաբերյալ քննարկում կանեն և կտեղեկացնեն.«Եթե նախկին 100 դրամի փոխարեն վճարեին 50 դրամ, այդ դեպքում ինչ պետք է անեին», -վարորդին այսպիսի հարցով են պատասխանել քաղաքապետարանի մասնագետները:

Հ.Գ. Կարելի է եզրակացնել, որ որևէ վարչական տույժ նախատեսված չի տրանսպորտի նոր սակագինն ամբողջությամբ չվճարելու դեպքում և սակագինը բարձրացնելուց առաջ այս մասին որոշում կայացնողների մտքով չի անցել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել