
Օր օրի մեր ժողովուրդը օտարվում է իշխանություններից, օր օրի մեր ժողովուրդը թքում ու հեռանում է մեր պապական բնօրրանից, օր օրի այս հանցագործ ու կեղծ իշխանությունները իրականացնում են իրենց նախնիի` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վաղեմի երազանքը, նորից կոտրվում է հայի ողնաշարը: Գիտե՞ք, ամենազարմանալին այն է, որ այսօր հայի, ՀՀ քաղաքացու կողքից հեռացել է նաև Հայող եկեղեցին, իմ կարծիքով սա արդեն լուրջ է, այսպես շարունակել չի կարելի: Հայոց եկեղեցու սպասավորներից շատ-շատերը, թողած իրենց սուրբ առաքելությունը, պղծվել ու ձուլվել են մաֆիոզ ու սրբապիղծ իշխանություններին: Ո՞վ կասի ինձ` երբևէ Վեհափառ հայրապետը հանդես եկե՞լ է հայտարարությամբ, կոչով` ուղղված ՀՀ իշխանություններին, իհարկե ոչ, իսկ ի՞նչն է պատճառը, մի՞թե ՀՀ բոլոր իշխանությունները ամեն ինչ արել են հանուն ՀՀ քաղաքացու արժանապատիվ կյանքի, բնավ ոչ, արդեն տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների զբաղմունքն է հայ մարդուն թալանելը, վախեցնելը, ստրկացնելը, ու դա արվում է մեր եկեղեցու լուռ համաձայնությամբ: