![](/static/news/b/2013/07/68317.jpg)
Operativ.am-ը գրում է.
Ամառն ամենաիսկական ժամանակն է պլաններ կազմելու, տոմսեր գնելու, ճանապարհորդությունների ու արկածների մասին երազելու: Մենք ազատ ենք. շատ ենք զբոսնում ու քիչ ենք քնում, սիրահարվում ենք ու խելքերս թռցնում: Ամռանը մենք, թերևս, ավելի շատ ենք ուզում երջանիկ լինել :
1.Քնել. Ինչպիսի երջանկություն է պառկել փափուկ անկողնում մինչև կեսօր, առանց մտածելու ժամանակի, աշխատանքից ուշանալու և այլ բաների մասին:
2.Դիտել սիրած ֆիլմերը. Հավանաբար տավա ընթացքում ժամանակ չեք ունեցել դիտել սիրած ֆիլմերը: Ամառը հիանալի ժամանակ է այդ բացը լրացնելու:
3.Մոռանալ բոլոր խնդիրները. Հանգստյան օրերը հենց նրա համար են, որ մոռանանք աշխատանքային խնդիրները, դրանք թողնենք աշխատավայրում և օրը նվիրենք մեր սիրելիներին և ընտանիքին:
4.Սպորտով զբաղվել. Եթե ողջ տարի առավոտյան միայն մտածում էիք աշխատանքից չուշանալու մասին, ապա հիմա բավական ժամանակ կա առավոտյան վազքի կամ նախավարժանքի համար:
5.Հյուր գնալ- Հավանաբար կան այնպիսի մարդիկ, ովքեր վաղուց սպասում են ձեզ, դուք խոստացել եք այցելել նրանց, բայց...անցել է արդեն 2 ամիս: Կատարեք ձեր խոստումը, գնացեք հյուր ընկերներին, հարազատներին, բացի այն, որ կուրախացնեք ձեր այցով, ինքներդ էլ հրաշալի օր կունենաք:
6.Ինքնակրթությամբ զբաղվեք. Մի բան է կարդալ դասախոսություններ, կամ մասնագիտական գրականություն,այլ բան ձեր տրամադրությանն ու նախասիրություններին համապատասխան գրականություն: Ընտրեք ձեզ ամենահոգեհարազատ գրողներից մեկի գիրքն ու օրն անցկացրեք ընթերցանությամբ:
7.Պարեք. Ուղղակի, ինքներդ ձեզ համար, տանը հայելու առաջ, կամ ընկերներով որևէ ակումբում, էական չէ: Պարը լավագույն միջոցն է լիցքաթափվելու և լավ ժամանակ անցկացնելու:
8.Ժպտացեք. Մշտապես կրկնվող այս խորհուրդն իսկապես ամենակարևորն է, ինչ էլ որ անեք, արեք բարձր տրամադրությամբ: