Умирающий от рака австралиец написал 10 советов, как жить и не бояться смерти

1. Մի վատնեք Ձեր կյանքը աշխատանքի վրա, որն ատում եք: Կյանքը շատ կարճ է, որպեսզի ապրել միայն երեկոյան և հանգստյան օրերին:

2. Եթե կա ինչ-որ բացասական երևույթ Ձեր կյանքում, որը Դուք չեք կարող կարգավորել և հեռացնել, ապա ուսումնասիրեք դրա մասին ամեն ինչ, ինչ որ Ձեզ հասանելի է և գտեք միջոց ապրել դրա հետ: Գլուխը պատին խփելն արդյունավետ չէ:
3. Եթե Ձեզ թվում է, թե Դուք կարող եք ինչ-որ բան փոխել, գործելու ճանապարհին ցուցաբերեք բազմակողմանի մոտեցում: Փորձեք հասկանալ խնդրի էությունը և այդ ժամանակ կհասկանաք, թե ինչ է կարելի անել:

4. Գոյություն չունեն «վատ» և «լավ» որոշումներ: Եթե Դուք Ձեր կարծիքով ինչ-որ սխալ բան եք արել, թող դա Ձեզ դաս լինի, որպեսզի հաջորդ անգամ ավելի ճիշտ որոշում կայացնեք: Դուք չգիտեք` վերջնականում ինչը լավ կամ վատ կլինի, իսկ նստել և տխրելը ժամանակի կորուստ է:

5. Մի զղջացեք անցյալի համար: Դուք, միևնույնն է, չեք կարող այն փոխել: Ապրեք ներկայով, բայց ոչ մեկ ակնթարթով: Այն չապազանց կարճ է:  Ապրեք փոքր ժամանականհատվածներով, որ իրենց մեջ ներառում են մի քիչ անցյալից, ներկայից և ապագայից: Այդպես Ձեր կյանքը կդառնա ավելի հագեցած:

6. Ներողություն խնդրեք նրանից, ում, կարծում եք, կարող եք ցավ պատճառած լինել: Մի ձևացրեք, թե Դուք իդեալական եք, այլ վերցրեք Ձեզ վրա պատասխանատվություն ինչ-որ մեկի տառապանքների համար, երբ դա հարկավոր է:

7.Մի՛ շտապեք վերջնական որոշում կայացնել: Ինչքան երկար Դուք մտածեք, այնքան այն ավելի ճիշտ կլինի:


8.Փորձեք արբել, չկորցնել հումորի զգացումը, թեև դա ոչ միշտ է հնարավոր:


9. Որսացեք պահը…. Կամ էլ մեկ ամբողջ օր:


Եվ վերջին խորհուրդը.

10. Մի վախեցեք մահից: Եթե Դուք չեք վախենում մահից, ապա չեք վախենա այն ամենից, ինչ կյանքը կարող է մատուցել Ձեզ:

Դենիս Ռայտի բլոգը, որն այցելել է ավելի քան 250 հազար մարդ ամբողջ աշխարհում, կարխիվացվի Ավստրալիայի Ազգային գրադարանի կողմից և կտեղադրվի համացանցում մշտական դիտման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել