Mining and Ecotourism Incompatible

Ecolur.org-ը գրում է.

Հուլիսի 19-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան տնօրեն, «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը և էկոտուրիզմի մասնագետ, զբոսավար Ապրես Զոհրաբյանը ներկայացրեցին Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հիմնական խնդիրներն ու նախադրյալները:

«Կառավարության որոշման համաձայն, տուրիզմը Հայաստանում հայտարարվել է առաջնահերթային էկոնոմիկայի ճյուղ: Նույն կառավարությունը վերջին տարիներին այդպիսի հայտարարություն է արել հանքարդյունաբերության վերաբերյալ: Երկու ճյուղերը շատ փոխկապակցված են միմյանց բացառելու առումով»,-ասաց Մովսես Մանուկյանը: Նրա խոսքով՝ հանարավոր չէ Հայաստանի նման փոքր երկրում նույն տարածաշրջանում զարգացնել հանքարդյունաբերությունը և զբոսաշրջությունը:

«Հրազդանի տարածաշրջանը հատկապես Երևանի համար, բնության առումով, շատ հարուստ է: Այնտեղ գտնվում է Մարմարիկի ձորը, Ծաղկաձորը իր տարածաշրջանով, և Աղվերան ու Արզաքանդ ձորերը: Այս տարածաշրջաններում տուրիզմը շատ զարգացած է»,- նշեց տնօրենը և մտահոգություն հայնեց Հրազդանից մինչև Հանքավան տրված ութ ոսկու հանքի շահագործման ծրագրերի վերաբերյալ, որոնց պատճառով տուրիզմը այդ տարածաշրջանում զգալիորեն կտուժի:

Մովսես Մանուկյանը նշեց, որ մի քանի տարի է այս հարցը բարձրացնում են կառավարությունում, որպեսզի հայեցակարգ մշակվի, թե որ տարածքներում է թույլատրվում հանքարդյունաբերություն իրականացնել, որ տարածքներում է բացառվում, բայց հարցը այդպես էլ լուծում չի ստացել:

Ապրես Զոհրաբյանն էլ նշեց, որ 1998 թվականին համեմատությամբ, զբոսաշրջիկների թիվ 40 հազարից հասել է 800.հազարի, սակայն ոչ կառավարական նախաձեռնողականության արդյուքնում:

«Էկոտուրիզմի հիմքում ընկած է զբոսաշրջիկի շփումը բնության հետ: Ասեմ այն նախադրյալները, որ Հայաստանը ունի էկոտուրիզմը զարգացնելու համար: Բացառիկ կենսաբազմազանություն ունենք, թե ֆլորայի թե ֆաունայի առումով: Հայատսանը Սովետական միության տարածքի 0.01 % էր, բայց Հայաստանում աճում էին այն բոլոր բույսերի 30%, որ աճում էր ամբողջ Սովետական միության տարածքում, դա նշանակում է, որ փոքր տարածքի վրա կենտրոնանցած է մեծ քանակությամբ կենսաբազմազանություն»,- ասաց Ապրես Զոհրաբյանը: Նա նաև էկոտուրիզմի զարգացման համար լավ նախադրյալ համարեց երկրաբանական լանդշաֆտը, ժողովրդի հյուրասիրության մշակույթը, ցածր հանցագործ համակարգը, ծայրահեղական խմբավորումների բացակայությունը:

Իսկ որպես խոչընդոտող հանգամանք, Ապրես Զոհրաբյանը նշեց կառավարությանը նախաձեռնողական քաղաքականություն բացակայությունը:

«Օրիակ Հայաստանի տարածքի 14% հատուկ պահպանվող տարածքներ են, դա նշանակում է, որ դրանք գտնվում են էկոտուրիստի հետաքրքության կենտրոնում, բայց ոչ մի ձևով չեք տեսնի, որ մեր կառավարությունը նախաձեռնողականություն է ցուցաբերել և այդ տարածքում մշակել է էկոտնկաներ, էկոերթուղիներ, ենթակառուցվածքներ, որոնք եթե չես զարգացնում, տուրիզմի զարգացումը շատ դանդաղ է գնում»,- նշեց մասնագետը: Ըստ Ապրես Զոհրաբյանի, խոչընդոտ է հանդիսանում նաև գիտություն և բիզնես կապի բացակայությունը, բուսաբանների և տուրիստական գործակալությունների թույլ համագործակցությունը, պետության անպատասխանատու բնապահպանական քաաքականությունը:

«Բաներ կան, որ տուրիստները արդեն նկատում են: Օրինակ Ախթալայի վանքի տարածքում հողերի աղտոտվածությունը 10-15 անգամ բաձր է նորմայից: Դա աստիճանաբար հայտնվում է որպես ինֆորմացիա,- նկատեց Ապրես Զոհրաբյանը: Նրա խոսքով` պետք է ճիշտ քաղաքականություն վարել, որպեսզի զբոսաշրջությունը մեզ մոտ զարգանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել