Աշխարհի ամենահայտնի հյուրանոցները, ուր գնում են հանգստանալու ամբողջ աշխարհից, շքեղ և հայտնի վայրեր են: Գեղեցիկ բնություն. ծով, օվկիանոս, լեռներ, անտառներ: Որտեղ ասես որ չեն կառուցի օրիգինալ հյուրանոց, և այդ ամենը նրանց համար, ովքեր սիրում են շքեղ հանգիստ որևէ խաղաղ, գեղեցիկ վայրում: Ներկայացնում ենք աշխարհի 20 ամենահայտնի հյուրանոցներն ու հանգստավայրերեըը: 

Como Shambhala Resort Բալիում 

20 самых популярных курортов в мире

Սա աշխարհի ամենահանգիստ և մեկուսացված վայրերից է Երկիր մոլորակի վրա: Այս հյուրանոցը գտնվում է դրախտային վայրում՝ Բալիում (Ինդոնեզիա): Այստեղ տիրում է խաղաղության մթնոլորտ, կան շատ գեղեցիկ այգիներ, անտառներ, շքեղ լողավազաններ, ինչպես նաև Այունք գետը: Սա հանգիստ է հոգու և մարմնի համար: Այս ամենից զատ կարելի է ուսումնասիրել Բալիի տեսարժան վայրերը, որոնք բազմաթիվ են:  

 

 Anantara Kihavah Villas 5* հյուրանոցը 

20 самых популярных курортов в мире

Դա հրաշալի գեղեցիկ լողափ է և ծովածոց: Սա դրախտ է երկրի վրա: Սպիտակ ավազ, թափանցիկ ջուր, հրաշալի կորալյան րիֆեր (коралловые рифы), որոնք շատ հարուստ են ֆլորայի և ֆաունայի բազմազան տեսականիով: Այստեղ Դուք կարող եք զբաղվել դայվինգով՝ ուսումնասիրելով ծովային խորքերը: 

 

Վիլլա Ամանցի 

20 самых популярных курортов в мире

Վիլլան տեղակայված է Պհուկետ (Թաիլանդ) կղզու արևմտյան մասում: Դա շքեղ առանձնատուն է ժայռերի վրա, որի պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի Անդամանյան ծով: Այստեղ Դուք կարող եք անցկացնել լիարժեք հանգիստ՝ մոռանալով առօրյա կյանքի մասին:

 

 Cocoa Island Resort 

20 самых популярных курортов в мире

Մալդիվները ամենահայտնի հանգստավայրերից մեկն են, և լինելով այստեղ` Դուք արդեն չեք կարող մոռանալ այս հիասքանչ վայրերը: Այս հյուրանոցը գտնվում է փոքր Cocoa կղզու վրա, և այստեղ կա ամեն ինչ, որպեսզի այն դրախտային վայր անվանենք:  


Casa Kimball Կարիբյան ծովում 

20 самых популярных курортов в мире

Կոկոսի արմավենիներ և նուշի ծառեր, այստեղ դրանք ամենուր են և, իհարկե, հրաշալի տեսարան դեպի Ատլանտյան օվկիանոս: Սա սեփական առանձնատուն է: Այստեղ միայն 8 համար կա, և նրանց գինը սկսում է օրական 3000 դոլարից:


Jewel Мауи հյուրանոց, Հավայան կղզիներ 

20 самых популярных курортов в мире

Այս շքեղ հյուրանոցը գտնվում է Կապալուայում՝ Մաուի կղզու վրա: Դա մեծությամբ Հավայան կղզիներից երկրորդն է: Տան սեփականատերը՝ նկարիչ Քրիստիան Լասսենը, աշխատել է հայտնի դիզայներ Սփիվեն Կորդիի հետ, որպեսզի ստեղծի տրոպիկական հարստության մթնոլորտ և յուրահատուկ տեսարան դեպի Խաղաղ օվկիանոս ու հարևան Մոլոկայ կղզի: Այստեղ հիանալի սպիտակ լողափ է:  


Կախովի այգիներ Ուբուդ Բալիում 

20 самых популярных курортов в мире

Սա Բալիի տրոպիկական սիրտն է: Այստեղ կա 38 սեփական առաձնատուն խորը ջրային լողավազաններով, որոնք դուրս են գալիս Այունգ գետից: Լինելով այստեղ` Դուք կսիրահարվեք նրան առաջին իսկ հայացքից: Կախովի այգիներ Ուբուդ` ամենայուրօրինակ հյուրանոցներից է աշխարհում:


Վիլլա Ալիլա Ուլուվատու 

20 самых популярных курортов в мире

Այս հյուրանոցը նախագծված էր 2004թ.-ին WOHA սինգապուրյան ճարտարապետական ստուդիայի կողմից: Այն կառուցվել է 2009թ.-ի հունիսին: Ալիլա Ուլուվատուն գտնվում է Բալիի հարավային ծովափնյա գծի Բուկետ թերակղզում, որտեղ առանձին վիլլաները տեղակայված են կասկադաձև և այնպես են կառուցված, որ յուրաքանչյուր վայրից ապշեցուցիչ տեսարան է բացվում դեպի ծով:


Վիլլա Vals SeARCH и CMA 

20 самых популярных курортов в мире

Վիլլան գտնվում է Շվեյցարական Ալպերի լանջին: Սա հրաշալի պրոյեկտ է, որը տեղակայված է հնարավորինս մոտիկ ջերմային ավազաններին և տաք աղբյուրներին:

 

Վիլլա Arrighi Իտալիայում 

 20 самых популярных курортов в мире

Այստեղի շենքերը կառուցված են եղել դեռևս 11-րդ դարում: Նախկինում դա պահակային ամրոց էր և ֆերմերային տուն, իսկ հիմա այն ձևափոխել են և դարձրել մեծ, շքեղ ամրոց:


Հանգստավայր First Crescent Stunning в ЮАР 

 20 самых популярных курортов в мире

Վիլլան բաղկացած է 7 շքեղ համարներից: Սենյակները գրեթե ամբողջովին պատրաստված են ապակուց, ինչը ստեղծում է հրաշալի տեսարան: Սենյակի գինը տատանվում է օրական 1500$ - 5000$ միջև:

 

Հյուրանոց Ayada, Մալդիվներ 

20 самых популярных курортов в мире

Հյուրանոցը կազմված է 112 վիլլաներից, որոնք գտնվում են 37 հեկտարանոց Մագահդհուվեա կղզու վրա: Այս վայրերը հարուստ են ծովային աշխարհով, իսկ տեսարանը Ձեր վիլլայից դեպի Հնդկական օվկիանոս կստիպի Ձեզ մտածել, թե Դուք դրախտում եք:


Հյուրանոց Taj Exotica, Մալդիվներ 

20 самых популярных курортов в мире

Դա 5-աստղանի SPA-հանգստավայր է, ինչպես նաև ռոմանտիկ կղզի՝ շրջապատված տրոպիկական բույսերով և թափանցիկ ջրով: Այստեղ է գտնվում Մալդիվյան կղզիների ամենամեծ լագունաներից մեկը:

 

Շքեղ հյուրանոց Ամանգիրի, Canyon Point, Յուտա 

20 самых популярных курортов в мире

Այս հյուրանոցը գտնում է 600 հեկտար տարածքի վրա, Փոինտ Կանյոնում, Հարավային Յուտա՝ Արիզոնայի սահմանին մոտ: 34 համարներ թաքնված են հովտում, որտեղից բացվում է ապշեցուցիչ տեսարան գեղեցիկ ժայռերի և ազգային այգու վրա:


 New Luxury Residence, Հավայան կղզիներ 

20 самых популярных курортов в мире

Սա Մաուի կղզին է` հիասքանչ օվկիանոսի ծովափերով: Հյուրանոցի տարածքը ավելի քան 9,200 ք.մ. է: Այստեղ շատ գեղեցիկ լողավազաններ կան, ջրվեժներ, բար լողավազանով, խաղերի համար սեղաններ, ավտոտնակ` 3 մեքենաների համար, և այս ամենի արժեքն ընդամենը 14.9 մլն դոլար է:

 

Հյուրանոց Astarte Boutique 

20 самых популярных курортов в мире

Սա հյուրանոց է` բաղկացած 9 սենյակներից՝ նախագծված Աուգուստոս Կրոուսոսի կողմից: Հյուրանոցը գտնվում է քարափին՝ Սանտորինի կղզու վրա (Հունաստանում): Այս հյուրանոցի առանձնահատկությունն այն տեսարաններն են, որոնք բացվում են Ձեր առջև:


Վիլլա Chi in Cape Sienna Resort, Պխուկետ 

20 самых популярных курортов в мире

Այս վիլլան 9 սեփական վիլլաներից մեկն է, որոնք կառավարվում են Cape Sienna Resort ցանցի կողմից: Հյուրանոցը տեղակայված է փոքր ինչ բարձր ծովից՝ Կամալա ծովափին մոտ, որը հայտնի է որպես Միլիոնատերերի Մղոն կղզու վրա:

 

 Վիլլա Mayana Կոստա Ռիկայում

20 самых популярных курортов в мире

Վիլլան նախագծված էր ճարտարապետ Էնրիկե Բարասկոուտի կողմից: Մայանան ապրուստի շքեղ վայր է՝ տեղակայված Հերմոզա ծովափի Կոստա Ռիկայում: Շինարաությունն ավարտվել էր 2010թ.-ին, այստեղ հիասքանչ տեսարան է բացվում դեպի օվկիանոս:


Հյուրանոց Godswindow

20 самых популярных курортов в мире

Այս հյուրանոցը տեղակայված է հարավաֆրիկյան հիասքանչ տարածաշրջանում՝ 15 մղոն հեռավորության վրա Սվելլենդեմա քաղաքից: Խաղաղ, գաղտնիքներով լի վայր, Աստծո պատուհաններ:

 

 Շքեղ հյուրանոց Mwanzoleo Կեյպտաունում

20 самых популярных курортов в мире

Mwanzoleo-ն շքեղ վեցհարկանի հյուրանոց է Բանթրի ծովածոցում, Կեյպտաուն, Հարավային Աֆրիկա: 5 սենյակներով և 5 լոգարաններով, 11,830 ք.մ. տարածքով՝ նախագծված Կեյպտաունում գտնվող SAOTA ստուդիայի և Շտեֆան Անտօնի Օլմեսդա Տրյունոմի կողմից: Վիլլան կարող է ընդունել 10 մարդ: Գինը տատանվում է օրական 3,500$ - 18,500$՝ կապված սեզոնի հետ: Բնակվելու մինիմալ տևողությունը 5 օր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել