Օպերատիվ.am կայքում հայտնվել է մի ինֆորմացիա, որտեղ ներկայացվում է Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի տեսակետը վերջին իրադարձությունների վերաբերյալ: Դա սուտ տեղեկատվություն է, որն արդեն հերքել է Ռաֆայել Հովհաննիսյանը. 
«Հարգելի ընկերներ, իմ անունով և լուսանկարով ինչ-որ մեկը էջ է բացել FB-ում և հոդվածներ է գրում: Խնդրում եմ ուշադրություն չդարձնել, մինչև փակեն: Այս պահին ես Գերմանիայում եմ, նկարահանումների եմ, բայց որ եկա-գտա` ով ա գրում-տարածում, կենթարկեմ համապատասխան ծաղրուծանակի` մեղմ ասած: Իսկ ինչ կանեմ իրականում` կարող եք ենթադրել միայն: Հարգանքներով` Ռաֆայել Հովհաննիսյան»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել