Վաղը ճակատագրական օր է շատերի համար: Ինչպես գիտեք, մեր հայրենակիցները հայտարարել են, որ վաղվանից չեն պատրաստվում 150 դրամ վճարել հասարակական տրանսպորտի համար, այլ վճարելու են նախկինի պես 100 դրամ:
Մեզ հասած հավաստի աղբյուրների համաձայն` վարորդներն էլ նեղ շրջանակներում հայտարարել, որ հլը ու փորձվեն ասեն` չենք վճարելու, և այդ ժամանակ կտեսնեն, թե ինչ ենք անելու իրանց գլխին:
Իսկ գծատերերին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցրեցին, որ եթե վարորդները չկարողանան ստանալ ուղևորներից, ապա նրանք կարող են էլ գործի չգալ:
Այնպես որ վաղը ճակատագրական օր է, սիրելի հայրենակիցներ: Զինվեք 100 դրամանոցներով, կասկաներով, զրահաբաճկոններով և ականջակալներով, որպեսզի 1 րոպեում չլսեք ձեր ազգի պատմությունը Վահրամ Սահակյանի մատուցմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել