Հասարակական տրանսպորտի սպասելի թանկացումն արդեն իրողություն է: Սպասելի, քանի որ արդեն մեկ ամսից ավելի թանկացման մասին տեղեկատվությունը շրջանառվում էր: Ի սկզբանե տեղեկատվական դաշտ նետվեց տրանսպորտը մինչև 200 դրամ թանկացնելու մասին լուրը, որպեսզի հետագայում նշվեր, որ այ տեսեք, մենք մտածում ենք քաղաքացիների մասին, քանի որ դեմ գնացինք 200 դրամի առաջարկին ու մեծ պայքարի գնով թանկացրեցինք մինչև 150 դրամ:
Այս ընթացքում ոչ ոք ուշադրություն չդարձրեց «գծատերերի» շահույթին, արդյո՞ք նրանք գերշահույթով են աշխատում, թե՝ ոչ: Թանկացումը պատճառաբանվում էր տարբեր գործոններով՝ տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի, սպասարկման և այլնի թանկացմամբ, որի պարագայում երթուղին շահագործողները վնասով են աշխատում: Սակայն, հարց է առաջանում` եթե դա այդքան անշահավետ բիզնես է, ապա ինչո՞ւ են գլուխ ջարդում «գծի» սեփականատեր դառնալու համար, առավել ևս, երբ հայտնի է, որ այդ «գծերից» շատերը հանդիսանում են որոշ պաշտոնյաների սեփականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել