Գրանտակերները դեռ հասկանալու տեղ թողնում են, բայց իրանց հետևից գնացողները` ոչ:
Ժողովուրդ ջան, էդ կոչերը` «միասնական լինենք», «պայքարենք» և այլն, խաբուսիկ կոչեր են, այդ կոչերով Ձեզ խաբում են, որպեսզի երկրի բարդ վիճակը էլ ավելի բարդացնեն:
Դուք կպայքարեք, այո՛, բայց ձեր պայքարից և այդ պայքարի արդյունքներից (եթե լավ արդյունք չբերեց, միայն այդ դեպքում դուք կօգտվեք) դուք չեք օգտվելու դրական արդյունքից, օգտվելու են ստվերային խառնակիչները, իսկ հետո դուք կպայքարեք նրանց դեմ:
Ավելի լավ չէ՞ ամեն մեկը իրա ուղեղով շարժվի ու ամեն մի սուտ-սուտ և մեծ-մեծ բաներ գոռացողի հետևից չգնա, մենք ինքներս կարող ենք ամեն ինչ, թե՞ ձեզ ավելի լավ կլինի, երբ ներքին պառակտումը հասնի այնպիսի աստիճանի, որ փողոցներում իրար կսպանեն: 
Կարծում եմ` ոչ, պետք չէ երկիրը ներսից քայքայել:
Իսկ այդ Дешёвый մարդկանց մի խորհուրդ` ձեզ նոր խառնելու ձև ա պետք մտածել, քանի որ այս ձևն էլ օգուտ չի բերում: 
Հ.Գ. А-ля Навальный մի խաղացեք էլի: 
Հ.Գ.Գ. Պետք է մեր ժողովրդի միջից էդ «Стадный Инстинкт» հասկացողությունը հանել մեկընդմիշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել