Լավ գրեմ: Հայրս մի քանի ամիս առաջ վիրահատվեց ուռուցքաբանության ինստիտուտում, վիրահատության համար իհարկե վճարեց, չնայած գիտեինք, որ դա պետպատվերի շրջանակներում ա, մի հատ էլ թուղթ ստորագրեց, որ իր վիրահատությունը անվճար է արվել :)Բայց խոսքս մի քիչ ուրիշ թեմայով ա: Մի քանի օր առաջ զանգել են մեր տուն առողջապահության նախարարությունից, և հարցրել, թե այսինչ այսինչյանը այսինչ օրը վիրահատվել ա ուռուցքաբանության ինստիտուտում, խնդրում ենք ասել վիրահատության համար վճար տվել եք, թե՞ ոչ: Մայրս է վերցրել հեռախոսը և պատասխանել թե ՈՉ: Որ իմացա մի մոմենտ ահագին ջղայնացա, բայց հետո սկսեցի մտածել:1. Մի կողմից եթե դու չես ասում, ուրեմն նպաստում ես այդ արատավոր (եթե չասենք պոռնկական) երևույթին` ուռուցքով հիվանդից պետպատվերի սահմաններում գումար վերցնելուն2. Մյուս կողմից դու վտանգի տակ ես դնում վիրահատող բժշկին, որը ի դեպ շատ հոգատար, նույնիսկ մտերիմ վերաբերմունք է ցուցաբերել այդ հիվանդին3. Բժշկի պահով ասեմ` իրա աշխատավարձը երևի մի 50.000 դրամա, և հավանաբար այդ գումարին պետքա ավելացնեն վիրահատությունների քանակով ինչ-որ գումարներ, որոնք ղեկավարությունը չի ավելացնում և պարզապես լափում ա: Բա էդ բժիշկը ինչ անի պետքա հիվանդից այդ գումարը վերցնի:4. Նախարարությունից զանգը իմ կարծիքով ուղղակի բժիշկներին գրուզիտ անելու ձև ա, այսինքն գալիս են բժշկի մոտ ասում` տես քո վրա բողոք կա, արի մեզ այսքան գումար տուր, որ բողոքին ընթացք չտանք:5. Որովհետև թե ինչա կատարվում այդ ինստիտուտում, հիվանդներից էլ լավ գիտեն թե երկրի նախագահը, թե առողջապահության նախարարը, էլ չեմ ասում ինստիտուտի տնօրենը, վերջինը իմ կարծիքով հենց այդ գումարները յուրացնում ա, չմոռանալով օտկատ անի ում որ պետքա:Հիմա ինչ իմաստ ուներ նախարարությունից զանգը՞՞՞ Մենակ չասեք թե իրանք տեղյակ չեն թե ինչա կատարվում ուռուցքաբանության ինստիտուտում: Եվ ձեռքներդ դրեք սրտներիդ և ճիշտ պատասխանեք, դուք ինչ՞ կասեիք նման զանգի ժամանակ:Ես որ լինեի, կասեի` իհարկե գումար վերցրել են և դուք ինձանից լավ գիտեք դրա մասին, իսկ ովա կոնկրետ վերցրել չեմ ասի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել