Դիմել եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։

Yerevan.Today լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում ապրիլի 17-ին հրապարակվեց տեսանյութ՝ «Մինչ վարչապետն իրեն է գովում, ժողովուրդը մատնվել է սովի» վերնագրով: Իշխանությանը սատարող ֆեյքերը, բնականաբար, իրար հերթ չտալով սկսեցին վարկաբեկել տեսանյութի հերոսներին, որոնք, բառիս բուն իմաստով, մատնվել են սովի: Իսկ ֆեյքերից մեկն էլ տեսանյութի հերոսներից մեկի անունն էր հրապարակել ու վատ բաներ գրել: Տիկինը զանգել էր ու անհանգստանում էր, ասում, որ անելանելի վիճակում է:

Նախ՝ նամակ գրեցի ԱԱԾ ֆեյսբուքյան էջին, որ հայտնաբերեն ֆեյք հաշվի տակ հանդես եկողին: Ոչ մի արձագանք, միայն հասկացա, որ կարդացել են նամակը: Զանգեցի ԱԱԾ, նրանք էլ, թե՝ դիմե՞լ եք ոստիկանություն: Հիշեցրի, որ ԱԱԾ-ն բացահայտել էր ֆեյքեր իշխանության ցուցումով: Կարծեմ՝ անձամբ ԱԱԾ պետն էր զեկուցում «Դուխով Հայաստան» ֆեյքն օգտագործողի հայտնաբերման մասին: Բացի այդ՝ մեզ ահազանգած տիկինը դիմել էր ոստիկանություն, պատասխանել էին, թե՝ որ ընկնենք ամեն մի ֆեյքի հետևից, ո՞ւր կհասնի:

Մի խոսքով՝ նամակն ԱԱԾ-ում է, ու հիմա հնարավորություն ունենք տեսնելու՝ նիկոլապաշտ ֆեյքերը ԱԱԾ-ի աջակցության ներքո՞ են, թե՞ ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել